ՄՄՀ կովկասագիտության և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Ըստ համաձայնագրի՝ կողմերը կապահովեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում համատեղ ծրագրերի մշակում և իրականացում:
Դասընթացների կազմակերպում երկու կենտրոների մասնագետների ներգրավմամբ, ուսանողների փորձուսուցման կազմակերպում, գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղան- քննարկումների կազմակերպում, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ ուսումնաօժանդակ նյութերի փոխանակում, համատեղ գիտական և վերլուծական ժողովածուների հրատարակում: Կողմերի գործունեությանն առչնվող համապատասխան տեղեկատվության հրապարակում, Արցախում տարածաշրջանագիտության զարգացմանը միտված նախագծերի իրականացում, նորարական, դրամաշնորհային ծրագրերի համատեղ իրականացում։
Միջոցառմանը ներկա էր բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, ով կարևոր է համարել հուշագրի ստորագրումը:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն


Previous image
Next image