Մեսրոպ Մաշտոց Համալսարանը (ՄՄՀ) ԼՂՀ առաջին ոչ պետական բուհերից մեկն է։ Բուհը կրում է Մեծն ուսուցչի, հայերեն տառերը ստեղծողի և Ամարաս վանքում առաջին դպրոցը հիմնադրողի անունը։
Մեր համալսարանի, ինչպես և ԱՊՀ բոլոր ոչ պետական բուհերի ծնունդը, արձագանքն է աշխատաշուկայում տնտեսական, իրավաբանական, հումանիտար մասնագիտություններ ունեցող մասնագետների պահանջարկին։ Համալսարանի առաջացումը ծնվել է քաղաքական նկատառումներով՝ բարձրագույն կրթական համակարգում պետության մենաշնորհը վերացնելու նպատակով։ ՄՄՀ մյուս բուհերից տարբերվում է իր ինքնավարությամբ և շարժունակությամբ, որն էլ հնարավորություն տվեց արագ կողմնորոշվելու և բացելու այնպիսի մասնագիտություններ, որոնք պահանջված են աշխատաշուկայում։
ՄՄՀ պատրաստում է մասնագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների, կառավարման, իրավունքի, հումանիտար գիտությունների ոլորտներում։ Առաջին անգամ ԼՂՀ-ում գործում է «Կովկասագիտություն» բաժին։ Կրթության որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից հրավիրվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
Բուհի գործունեությունը ներկայացված է հետևյալ ժամանակագրությամբ։
1996 թիվ
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հիմնում։ Հոկտեմբերի 25-ին ստանում է հավաստագիր կրթական գործունեություն ծավալելու համար։ Գործում են առաջին նախապատրաստական դասընթացները։
1997 թիվ
Բուհի առաջին ընդունելություն։ Ընդունվում են 75 դիմորդներ՝ յոթ մասնագիտություններով ։
1999 թիվ
Լույս է տեսնում «Մեսրոպ Մաշտոց Համալսարան» թերթի առաջին համարը, որը կազմում են «Լրագրություն» մասնագիտության ուսանողներն և դասախոսները։
2000 թիվ
Ստեղծվում է ՄՄՀ ուսանողական խորհուրդը։
2001 թիվ
Հունիս – առաջին ավարտական քննությունները և ՄՄՀ առաջին շրջանավարտները։
Օգոստոս – նոր հավաստագրի ձեռքբերում, որը թույլ է տալիս շարունակել կրթական գործունեությունը։
Համալսարանի ղեկավարության փոփոխություն։ Ռեկտոր է նշանակվում Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը։
Ստեղծվում է Համալսարանի կարգախոսը, օրհներգը և դրոշը։
ՄՄՀ-ի կարգախոսը՝ «Անել այն ամենը, ինչ կարող է օգուտ բերել երկրին», համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Ստեփան Գաբրիելյանի մտահղացումն է։
Համալսարանի տարբերանշանի (լոգոտիպի) գաղափարի հեղինակը Ստեփան Գաբրիելյանն է, իսկ իրականացնողը՝ «Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 1-ին կուսի ուսանող Տիգրան Թադևոսյանը։
Դրոշի հեղինակը ՄՄՀ-ի շրջանավարտ Դավիթ Սայադյանն է։
Օրհներգը գաղափարը հումանիտար ֆակուլտետի դեկան Արարատ Սարգսյանինն է։ Խոսքերի հեղինակն է ՄՄՀ-ի դասախոս, բանաստեղծ, լրագրող Էռնեստ Եսայանը։ Կոմպոզիտորն՝ Նունե Սիմոնյան։
2002 թիվ
Մայիս – Առաջին անգամ ԼՂՀ-ում բացվում են նոր մասնագիտություններ՝ «Տեղեկատվական համակարգեր տնտեսագիտության մեջ», «Կառավարում», «Ավտոմատացված համակարգի ծրագրային ապահովում»։
Ստեղծվում է գիտական խորհուրդ։ Խորհրդի առաջին նիստի և Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Գիտական խորհրդի կանոնադրության հաստատում։
2003 թիվ
Որոշվում է ընդլայնել գրադարանային ֆոնդը և ստեղծել գիտական գրադարան։
2004 թիվ
Օգոստոս – Գիտական խորհրդի նիստի ժամանակ որոշվում է ստեղծել ՄՄՀ հետևյալ ֆակուլտետները՝ Հումանիտար և Տնտեսաիրավաբանական (առկա և հեռակա ուսուցման ձև)։
Հումանիտար ֆակուլտետը ներառում է հետևյալ մասնագիտությունները՝
- Հայոց լեզու և գրականություն
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու
- Մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա
- Տնտեսաիրավաբանական ֆակուլտետը ներառում է հետևյալ մասնագիտությունները՝
- Կառավարում
Տեղեկատվական համակարգերը ֆինանսատնտեսական գործունեության մեջ
- Ավտոմատացված համակարգի ծրագրային ապահովում
- Տնտեսագիտություն
- Իրավաբանություն
- Պատմություն
Բուհում գործում է 9 ամբիոն։ Հայց է ներկայացվում հումանիտար ֆակուլտետի հավատարմագրման համար։
2005 թիվ
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի հավատարմագրման գործընթացի մեկնարկ։
Հոկտեմբեր – ISCI միջազգային համագործակցության բարձրագույն ինստիտուտը, Ֆրանսիայի արդյունաբերական ասոցիացիայի (SPI) հետ համատեղ հրավիրում են ՄՄՀ ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանին մասնակցելու Ֆրանսիա – Ռուսաստան – ԱՊՀ բարձրագույն կրթության առաջին ֆորումին՝ «Համալսարանների ներդրումը գիտական և տնտեսագիտական համագործակցության հարցում», որը անցկացվում է Փարիզում և Նիցցայում։
Ֆորումը հիմնական հարթակ է համալսարանների գիտատնտեսական համագործակցության ներդրումների քննարկման, նոր միջբուհական կապերի հաստատման, համագործակցության հեռանկարների մշակման, արդիական մեթոդիկաների և դասավանդման նոր տեխնոլոգիաների փոխանակման, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև փոխազդեցության նոր ձևերի որոնման համար։ Հայաստանը և Արցախը ներկայացնում է Մեսրոպ Մաշտոց Համալսարանը։
2006 թիվ
Հումանիտար ֆակուլտետի հավատարմագրման գործընթացի ավարտ։ Լույս է տեսնում «Լրատու» ամսագրի առաջին համարը։ Համագործակցության սկիզբ է դրվում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի՝ Միջազգային և Եվրոպական իրավունքի ամբիոնների հետ։ Երկու բուհերի իրավաբանական ֆակուլտետների արտագնա ուսանողական գիտաժողով։
2007 թիվ
Հոկտեմբեր – առաջին միջազգային գիտաժողով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 10-ամյակին։ Դրան առկա և հեռակա կերպով մասնակում են գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանից և Իտալիայից։
Բուլղարիայում կայանում է Լիդերների Համագումար և Եվրոպայի ռեկտորների ակումբի նիստ։ Համագումարի մասնակիցների առջև իր հյուրընկալ դռներն է բացում Բուլղարիայի ամենախոշոր ոչ պետական բուհը՝ Վառնայի Ազատ Համալսարանը։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտորը հանդիսավոր կերպով ներառված է եղել Եվրոպայի ռեկտորների ակումբի անդամների կազմի մեջ։ Համագումարը ավարտվել է բուհերի՝ միջոցառման մասնակիցների միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։
Մայիս – Եվրոպական կրթական համակարգի ամբողջացման գործընթացի մեջ իր ներդրումն ունենալու համար, համալսարանի ռեկտորը պարգևատրվել է Սոկրատի անվան մեդալով։
Հունիս – Ամբողջ համալսարանի հավատարմագրման գործընթացի ավարտ։
2008 թիվ
Անցում կրեդիտավարկանշային համակարգի՝ ներդնելով Կրեդիտների կուտակման և փոխատեղման Եվրոպական համակարգը:
Օգոստոս – Ուսանողական խորհրդի որոշմամբ համալսարանում գործում են 3 ֆակուլտետ՝ Հումանիտար, Իրավաբանական՝ պատմության և տնտեսագիտության բաժիններով, Կառավարում և Տեղեկատվական Համակարգեր։
Հոկտեմբեր – Օքսֆորդում կայացած Եվրոպայի ռեկտորների ակումբի նիստի ժամանակ, Մեսրոպ Մաշտոց Համալսարանը պարգևատրվել է «Եվրոպական որակ» հավաստագրով։
Նոյեմբեր – ՄՄՀ և ՀՌՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների ավանդական արտագնա գիտաժողով։
Մայիս – ՄՄՀ ռեկտորը ներառված է եղել Վիենայի միջազգային համալսարանի պատվարժան պրոֆեսորների ցանկում։ Արարողակարգի միջոցառումը կատարվել է Օքսֆորդ քաղաքի քաղաքապետարանում։
Հուլիս – Համագործակցության սկիզբ է դրվել ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ։ Անցկացվել են քաղծառայողների առաջին վերապատրաստման դասընթացները։
2009 թիվ
Հունիս – Բարսելոնայում (Իսպանիա) Մեսրոպ Մաշտոց Համալսարանը և Universitaria Salesiana de Sarria-ն (EUSS) Սուրբ Դիոդոր ֆոնդի հետ համատեղ, համաձայնության եկան իրականացնել երկակի դիպլոմ ստանալու կրթական ծրագիրը «միջազգային բիզնեսի և մարքեթինգի մագիստրոսի» աստիճանի համար։ Իրականացվեց և հաստատվեց քաղաքապետի կողմից Մեսրոպ Մաշտոց համալսարանի 1000 ուսանողների համար նախատեսված ուսումնական հաստատության նախագիծը։
2010 թիվ
Ապրիլ – Global conferences-ի հրավերով այցելել ենք Ճապոնիա։ Այցելության նպատակն էր ծանոթանալ Ճապոնիայի բարձրագույն կրթական համակարգի, բուհերի կառավարման մեթոդների հետ։ Հատկապես հետաքրքրական էին հանդիպումները՝ կրթության նախարարության և հավաստագրման ու հավատարմագրման հարցերով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Տոկիոյի բուհերի ղեկավարության հետ։
Մայիս – Միջազգային գիտաժողով «Ժողովրդավարության հաստատումը հետխորհրդային տարածաշրջանում։ Հիմնական խնդիրներն ու հեռանկարները»։ Յոթ երկրներից, առկա և հեռակա ձևաչափով, մասնակցեցին գիտնականներ ։
Հունիս – ԼՂՀ-ում առաջին անգամ ՄՄՀ-ում կայացավ «Թարգմանչական գործ» բաժնի ընդունելություն։
Սեպտեմբեր – Դոնի Ռոստով քաղաքում կայացավ Միջազգային XI գիտաժողովը «Կովկասը մեր բոլորի տունն է» և Ժդանովսկու V ընթերցանությունը, որի աշխատանքներին մասնակցեցին ՄՄՀ ռեկտոր Դ. Ս. Գաբրիելյանը և գիտության ու արտաքին կապերի գծով պրոռեկտոր Ղարիբ Միքայելի Բաբայանը։ Սեպտեմբերի 23-ին, հանդիսավոր մթնոլորտում, կայացավ համագործակցության համաձայնագրի ստորագրում՝ ՄՄՀ և Հարավային Ֆեդերալ Համալսարանի դասախոսների վերապատրաստման և որակավորման բարձրացման սոցիալական և հումանիտար գիտությունների ինստիտուտների միջև։ Այս իրադարձությունը լայնորեն լուսաբանվեց Դոնի Ռոստովի լրատվամիջոցներում և դա վկայեց այն մասին, որ կրթությունն ու գիտությունը վեր են քաղաքականությունից ։
Հոկտեմբեր – Կլոր սեղան «Գլոբալացման գործընթացներն ու զարգացման հեռանկարները՝ Հայաստանում և Արցախում» թեմայով։
2011 թիվ
Փետրվար – Ծանոթացում ԱՄԷ բարձրագույն կրթական համակարգի հետ, այցելություն ամերիկյան, ֆրանսիական, ավստրալիական, անգլիական բուհերի մասնաճյուղեր և Շարժե քաղաքի արաբական բուհ։
Մագիստրատուրայի ընդունելության մեկնարկ հետևյալ մասնագիտություններով՝
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Իրավաբանություն
- Տնտեսագիտություն
- Անգլերեն լեզու
- Անգլերեն գրականություն
- Հայոց լեզու
- Հայ Գրականություն
- Ռուսաց լեզու
- Ռուս գրականություն
Ստեղծվել են երեք հետազոտական կենտրոններ՝
- Հայագիտության
- Միջին և Կենտրոնական Ասիայի
- Ռազմավարական հետազոտության
Ստեղծվել է Գիտական Ուսանողական Ընկերություն, որը հաջողությամբ իրականացրել է ԼՂՀ անկախության 20-րդ տարելիցին նվիրված առաջին գիտաժողովը։
Սեպտեմբեր – Ացելություն Նյու-Յորքի և Վաշինգտոնի (ԱՄՆ) առաջատար բուհեր։ Հրավերը եղել է Clobal conferences ընկերության կողմից։ Ալցելության նպատակն էր ԱՄՆ-ի կառավարման ոլորտում կրթական համակարգի առանձնահատկությունների հետ ծանոթացումը, Ամերիկյան համալսարանների և ԱՊՀ երկրների համալսարանների հետ կապերի հաստատումը և մասնակցությունը ներկայացուցչական ժողովին։
Նոյեմբեր – Միջազգային գիտաժողով «Խաղաղ Կովկասը որպես տարածաշրջանի զարգացման գործոն»։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ ԱՊՀ յոթ երկրներից։
2012 թիվ
Հոկտեմբեր – Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 15-րդ տարելիցը։ Համալսարանի մասին փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն արցախյան հեռուստատեսությամբ։
Միջազգային գիտաժողով «Կրթությունն ու գիտությունը՝ գլոբալիզացիայի դարաշրջանում» նվիրված ՄՄՀ 15 ամյակին։
2013 թիվ
Փետրվարի 19-ին ուսանողական բանաստեղծական թատրոնի ծնունդը։ Գաղափարը պատկանում էր ուսանողների հետ աշխատանքի գծով պրոռեկտոր Ժաննա Ալեքսեյի Կրիկորովային։ Առաջին բեմադրությունը նվիրված էր արծաթե դարի պոետներին և անվանակոչվեց «Թափառական շան նկուղը», որի անունով էլ կոչվեց Մեսրոպ Մաշտոց Համալսարանի արվեստի ստուդիան՝ «Թափառական շուն»։
2014 թիվ
Նոյեմբեր – Ուսանողների և երիտասարդ գիտնականների առաջին միջազգային գիտաժողովը «Կովկասը աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հատման կետում։ Պատմությունն ու արդիականությունը»։
Թողարկվել է «Դասախոսների հրավեր» նախագիծը։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ համագործակցության շրջանակներում, մեր բուհը հյուրընկալել է քրեական իրավունքի և քրեական գործընթացի ամբիոնի առաջատար դասախոսների խումբ՝ բարձր կուրսի ուսանողների և մագիստրանտների համար դասախոսություն կարդալու նպատակով։ Նախագիծը մեկնարկվել է հաջողությամբ և գրանցել են լավ արդյունքներ։
2015 թիվ
Մարտ – Երիտասարդ գիտնականների և ուսանողների երկրորդ միջազգային գիտաժողով «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում»՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին։
2016 թիվ
ՄՄՀ-ի III հավաստագրի (անժամկետ) և II հավատարմագրման ձեռքբերում։
Մարտ – Կլոր սեղան «Հայաստանը և Կովկասյան տարածաշրջանի խնդիրները» թեմայով։
Ապրիլ – «Քառօրյա» պատերազմ։ Ադրբեջանական զորքերի լայնամասշտաբ հարձակում Արցախի սահմանի ողջ պարագծով։ Ողջ հայության ուժերի մոբիլիզացում հայրենիքի պաշտպանության համար։ ՄՄՀ ուսանողները և շրջանավարտները զբաղեցրել են ռազմաճակատի երկրորդ, երրորդ գծերը։ Զոհվածների մեջ են եղել նաև մեր ուսանողները (Աղաջանյան Նորայր)։
Առաջնագծում հերոսություն են ցուցաբերել մեր զորակոչիկները։ Տնտեսագիտության, Կառավարման և Տեղեկատվական տեխնոլոգիաններ ֆակուլտետներում սովորող մեր ուսանողներից Մարատ Պետրոսյանը, ստացել է Արցախի հերոսի կոչում՝ ոչնչացնելով հակառակորդի հինգ տանկ։ Արիություն ցուցաբերելու համար պարգևատրվել են նաև ՄՄՀ այլ ուսանողներ և շրջանավարտներ։
ՄՄՀ-ում կազմակերպվել է առանձնահատուկ տեղեկատվական շտաբ՝ սոցիալական ցանցերի կեղծ հաղորդագրությունների հետ աշխատանքի համար։
Մայիս – ԼՂՀ-ում առաջին անգամ ընդունելություն է իրականացվել «Կովկասագիտություն» բաժին։ Այս մասնագիտության ուսանողները ուսումնասիրում են հինգ լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն և պարսկերեն։ Բուհը պատրաստում է տարածաշրջանագետ։
Մեկնարկել է «երկխոսություն» նախագիծը։ Ուսանողների հետ հանդիպման համար հրավիրվել են գիտնականներ և ղեկավարներ պետական կառույցներից։ Նպատակն է երիտասարդներին հաղորդակից դարձնել երկրի ազգային տնտեսական խնդիրներին, ուսանողների մեջ դաստիարակել քաղաքացիական ակտիվություն, նրանց ուշադրությունը սևեռել իրենց մասնագիտության առանձնահատկությունների վրա, ցույց տալ նրանց մասնագիտական աճի դժվարությունների հաղթահարման ուղիները։
2017 թիվ
Հոկտեմբերի 7 – Կլոր սեղան «Կրթության և գիտության դերը պետության զարգացման գործում»։
Հոկտեմբեր 27-29 – Միջազգային գիտաժողով նվիրված ՄՄՀ 20-ամյակին։ Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Արցախի, ՀՀ և ՌԴ բուհերից։ Գիտաժողովի թեման էր «Կովկասը՝ մեր բոլորի տունն է»։
Մեսրոպ Մաշտոց Համալսարան այցելեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակի Սահակյանը։ Նախագահին ուղեկցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս. Ա. Ասրյանը։ Հանդիպումը տևել է երկուս ու կես ժամ։ Քննարկվել են պետության առջև ծառացած, կրթության վերաբերյալ հարցերը, խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Սկիզբ է դրվել եվրոպական կրթական ֆոնդի հետ համագործակցությանը։ Երախտապարտ ենք ղեկավարությանը համալսարանի կայացման հարցում, նյութատեխնիկական արժեքների հարստացման, միջազգային գիտաժողովի բարձր մակարդակով անցկացման, Հայաստանի Հանրապետության առաջատար բուհերից լավագույն դասախոսներին հրավիրելու հնարավորության աջակցության համար, Ռուսաստանին՝ «Հյուրերի դասախոսություններ» ծրագրի շրջանակներում դասախոսությունների ընթերցման համար։
2018 թիվ
Փետրվարի 16 – Ազգային ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար՝ ՄՄՀ ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտի» մեդալով։
Ապրիլի 14 – Ուսանողների և երիտասարդ գիտնականների միջազգային փիլիսոփայական ընթերցանություն՝ նվիրված Պավել Ֆլորենսկիի հիշատակին։ Ընթերցանության մասնակիցները ուսանողներն էին Արցախից, Հայաստանից և Ռուսաստանից։ Ողջույնի խոսքով հանդես է եկել արցախյան թեմի արքեպիսկոպոս Պարգև Սրբազանը։
Ապրիլի 21 – Միջազգային կլոր սեղան՝ «Կովկասը տարածաշրջանային և տարբեր պետությունների աշխարհաքաղաքական հետաքրքրությունների շրջանակներում»։
Մայիս-հունիս – Միջազգային հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ։
Նոյեմբեր – Միջազգային կլոր սեղան «Պետությունը փաստացի կերպով հետխորհրդային տարածաշրջանում է, դրա զարգացման ուղիներն ու հեռանկարները»։ Գիտաժողովին մասնակից են եղել գիտնականներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Հարավային Օսիայից, Աբխազիայից և Մերձդնեստրից։
Դեկտեմբերի 9-15 – Global conferences-ի հրավերով ՄՄՀ վարչության աշխատակիցների խումբը՝ ռեկտորի գլխավորությամբ, այցելել է Մեծ Բրիտանիայում (Լոնդոն-Օքսֆորդ-Քեմբրիջ) բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարիչների որակավորման բարձրացման դասընթացներին։ Դասընթացը նախատեսված էր կրթության ոլորտի մասնագետների համար։ Դասընթացի նպատակն էր՝ բարձրագույն կրթական համակարգի ուսումնասիրումը, կրթական հաստատությունների ժամանակակից արդյունավետ կառավարման մեթոդները, ինչպես նաև ծանոթացումը ղեկավար կադրերի նախապատրաստության գլխավոր կողմերի հետ։ Բացի այդ անգլիական համալսարանների աշխատանքային փորձը ուսումնասիրելու համար հանդիպումներ են անցկացվել Մեծ Բրիտանիայի բուհերի հավատարմագրում իրականացնող ընկերությունների հետ։
2019 թիվ
Նոյեմբերի 30 – Ստեփանակերտում տեղի է ունեցել գիտաժողով ««Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում երեխաների կրթման և դաստիարակության ներկա մարտահրավերներն ու լուծումները Արցախում» թեմայով։ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հետ համատեղ գիտաժողովի կազմակերպիչներն էին Երևանի Պետական Համալսարանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիան։ Նշանակալի էր քննարկվող խնդրի արդիականությունը և պահանջում էր հրատապ լուծում։ Այդ նպատակով ստորագրվել է հուշագիր, որը ներկայացվել է ԼՂՀ համապատասխան պետական կազմակերպություններին։
Կազմակերպվել և անցկացվել է ներբուհական ուսանողական գիտաժողով «Պետության զարգացման գործում կրթության և գիտության դերը» թեմայով։
«Հյուրերի դասախոսություններ» նախագծի շրջանակներում անցկացվել են հանդիպումներ ԵՊՀ և ՀՌՀ դասախոսների հետ։
2020 թիվ
Մարտի 14 – Միջազգային Գիտաժողով «Պատմություն և քաղաքականություն. Կեղծարարություն, Ֆոբիա, Առասպելաստեղծություն»։ Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության բուհերի գիտնականները քննարկել են պատմության կեղծարարության հարցը Ադրբեջանի «գիտնականների» կողմից։
Սեպտեմբեր – ՄՄՀ-ում ստեղծված ձայնային կորպուսով սինթեզվել է արհեստական ձայն: Առաջին անգամ հայաստանյան բուհերի պատմության մեջ կորպուսի մշակումը կատարվել է համալսարանական միջավայրում՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում։ Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Դիանա Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել է ձայնային կորպուս՝ արհեստական ձայն սինթեզելու նպատակով:
Սեպտեմբերի 21- «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր:
2021 թիվ
Մարտ – Ապրիլյան քառօրյա և Արցախյան երկրորդ պատերազմներում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող «ՁԵՐ ԼՈՒՅՍԸ ՀԱՎԵՐԺ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ» խորագրով հուշատախտակի բացում:
Մարտ- 1920 թ. մարտի 23-26 Շուշի քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին նվիրված ՝ «Պատմական իրողությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկում: Կազմակերպիչներ՝ ՄՄՀ-ի պատմության և կովկասագիտության ամբիոն, Կովկասագիտության կենտրոն:
Մայիսի 7- Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կազմակերպվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես՝ ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ, Օտար լեզուների ամբիոնի և ՄՄՀ գրադարանի աջակցությամբ:
Հունիսի 12- Միջազգային գիտաժողով՝ «Նորակազմ (չճանաչված) պետությունները պատերազմից հետո. խնդիրներն ու դրանց լուծման ուղիները» :
Սեպտեմբերի 14 – «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթությունը, որին աջակցել է Արցախի կառավարությունը և Հայ կրթական հիմնարկությունը:
Սեպտեմբեր- ՄՄՀ-ում ստեղխվել է «Լրացուցիչ կրթություն» բաժինը:
Հոկտեմբեր -Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարը, որը ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհուրդ» ՀԿ-ի և «Գոլոս Արմենիի» հասարակական – քաղաքական անկախ թերթի համատեղ նախագիծն է:
2022 թիվ
Փետրվար- Հետբուհական մասնագիտական ուսուցման ծրագրի շրջանակում Մեսրոպ Մաշտոց Համալսարանը՝ համագործակցելով «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հետ կազմակերպել է մեկամյա «Կլինիկական հոգեբանություն» դասընթաց՝ «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի բազայի հիման վրա: Որակավորումը՝ «Կլինիկական հոգեբանություն»:
Փետրվարի 16- Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Մարտի 4- ՄՄՀ Կովկասագիտության և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Մարտի 12- Միջազգային գիտաժողով «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ»: Համակազմակերպիչները՝ Հարավային Օսիայի «Փորձագիտական աջակցության կենտրոն» և Ռուսաստանի Դաշնության «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոն։ Գիտաժողովի աշխատանքներում ընդգրկված էին հիսունից ավելի մասնակիցներ՝ Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:
Սեպտեմբեր- Մեսրոպ Մաշտոց Համալսարանը և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը համատեղ կազմակերպել են4 «Դերասանի վարպետություն» դասընթաց:
Սեպտեմբեր- «Թարգմանիչ ուսուցիչների միություն» կազմակերպությունը և Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր:
Հոկտեմբերի 29 – «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված բուհի գործունեության 25-ամյակին:
Նոյեմբերի 21- ՄՄՀ-ին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:
Դեկտեբեր-Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհուրդիների միջև կնքվել է համագործակցության հուշագիր:
Դեկտեմբերի 3 – Մեսրոպ Մաշտոց Համալսարանում անցակցվել է ««Թարգմանչական գործ» մասնագիտությամբ մրցունակ մասնագետներ պատրաստելու ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են ԱՀ պետական կառույցների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի նպատակն էր ամրապնդել և ընդլայնել գործատուների հետ Համալսարանի համագործակցությունը և աջակցել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացին:
2023 թիվ
Փետրվարի 12- Մեսրոպ Մաշտոց Համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով