ՄՄՀ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Մեր նշանաբանն է՝ Անել այն ամենը, ինչ կարող է օգուտ բերել երկրին:
Առաքելություն
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ գիտակրթական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն իր կանոնադրությամբ և ԼՂՀ ԿԳՍՆ բարձրագույն մասնագիտական կրթության ծրագրերի իրականացման լիցենզիաների հիմնավորմամբ և ազգային որակավորումների շրջանակի մակարդակներին համապատասխան ապահովում է բարձրագույն կրթություն՝ բակալավրի և մագիստրոսի որակավորումներով, հայագիտական, մանկավարժական, հումանիտար, հասարակատնտեսագիտական և ՏՏ ոլորտների համար, ինչպես նաև զբաղվում է նպատակաուղղված կրթական և գիտահետազոտական գործունեությամբ:
Որպես ժամանակակից ուսանողակենտրոն համալսարան՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի առաքելությունը որակավորված, իրազեկված, մրցունակ, ճկուն, կիրառական կարողություններով օժտված և ինքնաիրացման ու ինքնակատարելագործման պատրաստ բակալավրի և մագիստրոսի որակավորկումներով մասնագետների թողարկումն է՝ ելնելով տարածաշրջանի առանձնահատկություններից և աշխատաշուկայի պահանջներից:
Համալսարանի նպատակներից է աջակցել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ հաշվի առնելով արտաքին շահակիցների պահանջերը և ապահովելով համապատասխան կարողություններով շրջանավարտներ:
Համալսարանը կարևորում է պրոֆեսորադասախոսական կազմի և ներքին շահակիցների համատեղ գիտահետազոտական գործունեությունը՝ ընդգծելով տարածաշրջանի խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիները: