ՄՄՀ թիմը շախմատի ուսանողական մրցաշարի 2-րդ խմբում գրավել է 2-րդ տեղը

ՄՄՀ թիմը շախմատի ուսանողական մրցաշարի 2-րդ խմբում գրավել է 2-րդ տեղը

Մայիսի 8-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ՝ քաղաք Երևանում կազմակերպվել է շախմատի ուսանողական մրցաշար, որն անցկացվել է  միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի դպրոցում: Մրցաշարը նվիրված էր Արցախյան պատերազմներում նահատակված զինծառայողների ու կամավորների սխրագործությունների հիշատակին, որին մասնակցել են Հայաստանի և Արցախի մի շարք բուհերի, այդ թվում նաև Մեսրոպ Մաշտոց Համալասարանի թիմերը:

 

ՄՄՀ թիմը հաջող մասնակցության (2-րդ խմբում 2-րդ տեղը գրավելու) համար պարգևատրվել է պատվոգրով:

Կիսվել այս էջով`