ՄՄՀ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մեսրոպ Մաշտոց Համալսարանն ուսանողակենտրոն բուհ է՝ համալսարանի կենտրոնում միշտ գտնվում է անձը, անհատը: Ուստի, ընտրելով Մեսրոպ Մաշտոց Համալսարանը, դիմորդները, նրանց ծնողները, ուսանողները և աշխատողները, գործընկերները և ընկերները առաջին հերթին պետք է իմանան համալսարանի արժեքները և համակարծիք լինեն:
Հարգանք անձի նկատմամբ
Մենք բարձր ենք գնահատում անհատականությունը, աջակցում ենք անձի ներդաշնակ զարգացմանը, հնարավորություններ ենք տրամադրում ինքնաիրացման ու ինքնազարգացման համար:
Բարեխղճություն
Մենք ազնիվ և պարկեշտ ենք ինքներս մեզ, մեր աշխատանքի, համալսարանի, գործընկերների և ուսանողների նկատմամբ: Համալսարանի համբավը և նրա արժեքները վեր են անձնական բոլոր շահերից:
Ակադեմիական ազատություն
Գիտակցելով բարձր անձնական պատասխանատվությունը արդյունքի նկատմամբ՝ մենք ազատ ենք տեղեկությունների փոխանակման, ընտրության, սեփական գաղափարների զարգացման և անհատական գործողությունների որոշման հարցում:
Հրապարակայնություն
Մենք պատրաստ ենք նոր գաղափարների, ծանոթությունների, հեռանկարային փոփոխությունների, բաց ենք երկխոսության և համագործակցության համար:
Սեր
Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք, ուզում և պատրաստ ենք փոխել մեզ շրջապատող աշխարհը դեպի լավը: