Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել ռեկտորատի նիստ
Սույն թվականի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ՄՄՀ ռեկտորատի նիստ:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր.
Նախ որոշվեց «Կովկասագիտություն», «Իրավագիտություն», «Տեղեկատվական համակարգեր», «Կառավարում» բաժինների 4-րդ կուրսերի ուսանողների փորձուսուցումն իրականացնել օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, ըստ համապատասխան մասագիտությունների և անցկացման վայրի, որոնք ներկայացնում ենք ստորև.
- Կովկասագիտություն 4-րդ կուրս՝ ԱՀ ԱԳՆ
- Իրավագիտություն 4-րդ կուրս՝ ԱՀ Փաստաբանների պալատ
- Կառավարում 4-րդ կուրս՝ ԱՀ Ֆինանսների նախարարություն
- Տեղեկատվական համակարգեր 4-րդ կուրս՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ
«Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի այն ուսանողները, ովքեր աշխատում են իրենց մասնագիտությամբ, կարող են փորձուսուցմանը չմասնակցել՝ աշխատավայրից տեղեկանք ու բնութագիր ներկայացնելու դեպքում:
Հաջորդիվ որոշվեց ուսումնական գործընթացը 1-ին կուրսեցիների համար սկսել սեպտեմբերի 1-ից, իսկ մյուս բոլոր ուսանողների համար՝ սեպտեմբերի 8-ից՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, մագիստրատուրայում կրթական գործընթացն իրականացնել հիբրիդային եղանակով՝ շաբաթ օրերին ուսուցումը կազմակերպել առկա հիմունքով, իսկ մնացած աշխատանքային օրերին՝ հեռավար՝ թողնելով ամբիոնների և դասախոսների հայեցողությանը:
Ինչ վերաբերում է օտար լեզվի ու ռուսաց լեզվի և գրականության ամբիոնների վերակազմավորմանը, որոշվեց ստեղծել օտար լեզուների ամբիոն, որում կընդգրկվեն ռուսերենը, պարսկերենը, ադրբեջաներենը, և ռոմանագերմանական լեզուների ամբիոն, որի մեջ էլ կներառվեն անգլերենը, լատիներենը, գերմաներենը:
Այնուհետև քննարկվեցին որոշ կազմակեպչական հարցեր, որոնց համաձայն որոշվեց սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, կազմակերպել առաջինկուրսեցիների պատշաճ ընդունելությունը ու ծանոթությունը համալսարանի գործունեությանը, դասացուցակին, մասնագիտությանը:
«Մասնագիտական ներածություն» առաջին դասախոսությունը ըստ մասանգիտությունների ներկայացնում ենք ստորև.
- Կովկասագիտություն ՝ ՄՄՀ գիտական և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բաբայան Ղարիբ Միքայելի
- Օտար լեզուներ՝ ՄՄՀ մեթոդխորհրդի նախագահ Հայրապետյան Էլեոնորա Արմենակի,
- Հայոց լեզու և գրականություն՝ ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ալիսա Բաղդասարյան
- Տարրական մանկավարժություն և հոգեբանություն՝ ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս Քրիստինե Գրիգորյան
- Իրավագիտություն՝ ՄՄՀ իրավաբան Ղահրամանյան Միրա Ռոբերտի
- Կառավարում՝ ՄՄՀ կառավարման ամբիոնի դասախոս Սիրուն Արզումանյան
- Տեղեկատվական համակարգեր՝ ՄՄՀ ավագ դասախոս Օհանյան Արմեն Յուրիի