Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման համահայկական արշավը. սեպտեմբերի 6-20-ը հայտարարվում է խմբագրման օրեր
Արձագանքելով Ազգային արագացման հանրային նախաձեռնության կոչին` սեպտեմբերի 3-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տրվեց հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման համահայկական արշավի մեկնարկը։
Ծրագրի կարևորության, գիտական հենքի, գործնական կիրառության, խմբագրական աշխատանքների կազմակերպման մանրամասներն ուսանողներին ներկայացրել է համալսարանի օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Դիանա Մովսիսյանը։
Արժևորելով գործիքի մշակումը թե՛ ազգային նպատակների, թե՛ գիտականության տեսանկյունից` համալսարանը սեպտեմբերի 6-20-ը հայտարարում է հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման օրեր։
Հայերենի թվայնացումը կախված է մեզնից յուրքանչյուրից։ Միանալով այդ արշավին` դուք ձևավորում եք հայերենի ազգային կորպուսը։
Մեսրոպ Մաշտոց համալսարանը կոչ է անում Արցախի Հանրապետության մյուս ուսումնական հաստատություններին միանալ այս արշավին։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն



Previous image
Next image