Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագիրը
«Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանում մեկնարկել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ բարձրագույն մասնագիտական կրթությունը, որին աջակցել է Արցախի կառավարությունը և Հայ կրթական հիմնարկությունը:


Նա կարևորել է կրթության դերը այս ոլորտում՝ նշելով, որ Արցախում առաջին քայլերը սկսել է հենց Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը:
Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչ Վաչե Վարդանյանը նշել է, որ իրենց կառույցը մեծ հնարավորություններ չունի, ուստի պետք է առկա ռեսուրսները ճիշտ գնահատել և հասնել բարձունքների:

Սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում առկա հնարավոր խնդիրների և բացթողումների բացահայտման ու վերհանման ուղղված պետք է իրականացնել սոցիոլոգիական հետազոտություններ: Այս առումով ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը օրը պատմական է համարել Արցախի սոցիալական քաղաքականության ոլորտում և նշել, որ Արցախում պետք են գրագետ և փորձառու մասնագետներ, ովքեր կիրականացնեն նոր սոցիալական երկարատև ծրագրեր:

Միրա Անտոնյանը նշել է, որ ուսանողների շրջանում նախապես անցկացված դասընթացների նպատակը՝ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և ոլորտին առնչվող տեղակատվական բազայի փոխանցմամբ Արցախում կայուն հիմքերով սոցիալական աշխատողի ինստիտուտի ամրապնդումն է:
«Արցախում անհրաժեշտ են սոցիալական աշխատողներ, ովքեր կլուծեն քաղաքացիների սոցիալական հոգեբանության մի շարք խնդիրներ, ցույց կտան այն ուղիները, որոնց շնորհիվ հետպատերազմյան իրավիճակում ապրող բնակիչները կհաղթահարեն իրավիճակը»,- մասնավորապես ասել է Մ. Անտոնյանը:
ՄՄՀ-ի հումանիտար ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք»-ի մագիստրատուրայի բաժնի ուսանողներն իրենց շնորհակալությունն են հայտնել ծրագրի պատասխանատու Միրա Անտոնյանի գլխավորած թիմին:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանում գործող «Սոցիալական աշխատանք» մագիստրատուրայի առաջին կուրս է ընդունվել 20 ուսանող, ովքեր սոցիալական ոլորտում իրականացնում են տարբեր աշխատանքեր:
#ՄեսրոպՄաշտոցՀամալսարանի մամուլի ծառայություն




Previous image
Next image