Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը բուհի շրջանավարտներին
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը բուհի շրջանավարտներին
Սիրելի´ Մեսրոպ Մաշտոց Համալսարանի շրջանավարտներ.
Ահա և անցան յուրաքանչյուր մարդու կյանքի ամենաջերմ և հրաշալի ուսանողական տարիները: Ձեզանից յուրաքանչյուրը գնալու է իր ճանապարհով: Հուսով եմ, որ դուք չեք մոռանա ձեր համալսարանը, դասախոսներին և գնահատելու եք այն գիտելիքները, կարողությունները և հմտությունները, որոնք ստացել եք մեզ մոտ:
Շնորհակալություն մեր ուսումնական հաստատությունը ընտրելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կատարել են իրենց պարտքը բուհի, ծնողների, պետության առաջ և արժանի կերպով հաղթահարել են ավարտական քննությունները:
Բարի ճանապարհ դեպի աշխատանքի և գիտության մեծ աշխարհ: Թո´ղ ձեր առաջ բացվեն նոր նվաճումների և հաղթանակների հնարավորություններ:
Մեծ նպատակներ դրե´ք ձեր առաջ: Եղե´ք ազնիվ և արդար ձեր գործընկներների և այն մարդկանց նկատմամբ, որոնք ձեզ օգնել և օգնում են, առաջնորդում ձեր քայլերը: