Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի´ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունն աննկատ չեն մնում: Հայ իրականության մեջ կինը մշտապես իր ամուր և հաստատուն տեղն է ունեցել: Մայրությունը, մոր տեղն ու դերը հայ ընտանիքում մշտապես գնահատվել են որպես կյանքի ակունք և սրբության սրբոց:
 
Ջերմագին խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմներում անմահացան: Շնորհավորում եմ այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը:
 
Սիրելի՛ կանայք, կրկին շնորհավորում եմ գարնանային տոների առթիվ և մաղթում՝ ընտանեկան ջերմություն և ներդաշնակություն, առողջություն, սեր և բարձր տրամադրություն, Արցախ աշխարհին խաղաղություն, ինչպես նաև հաջողություններ ձեր հասարակական-քաղաքական գործունեության մեջ:
 
 
Կիսվել այս էջով`