Ուսուցչի օրը Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին բուհում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված Ուսուցչի տոն օրվան:
Լռության րոպեից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը: Տոնի առթիվ Դ. Գաբրիելյանը շնորհավորել է բոլոր մանկավարժներին՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր աշխատանք, խաղաղություն, առողջություն և նորանոր բարձունքների նվաճում:

Ուսուցիչն է, ով կարողանում է աշակերտին ուղղորդել դեպի նոր կյանք, որը լի է մի շարք խոչընդոտներով ու վայրիվերումներով:

Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը ևս շնորհավորել է Ուսուցչի տոն օրվա առթիվ: Մեջբերելով անվանի մարդկանց թևավոր խոսքերը՝ Ա. Բաղդասարյանը կրկին փաստել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը մեծարել և կարևորել է ուսուցչի դերը, քանի որ հենց Ուսուցիչն է ուղղորդող դեր կատարում յուրաքանչյուր աշակերտի կյանքում:

Միջոցառմանը՝ ուսխորհրդի անդմաները հանդես են եկել հայրենասիրական երգերով, ինչպես նաև հումորային ծրագրով:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն



Previous image
Next image