Մեսրոպ Մաշտոց Համալսարանի "Կովկասագիտություն" մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց փորձուսուցումն անց են կացրել ԱՀ արտաքին գործերի նախարարությունում
ԱԳՆ-ում փորձուսուցումը տևել է երկու շաբաթ. այդ ընթացքում ուսանողները նախարարության տարբեր բաժինների աշխատակիցների հետ համապատասխան առաջադրանքներ են կատարել։ Բացի այդ, ուսանողներին հանձնարարվել է մի շարք թեմաների ուսումնասիրություններ։



Previous image
Next image
Հոկտեմբերի 1-ին ԱԳՆ-ում կազմակերպվել է քննարկում՝ կլոր սեղանի շուրջ, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել ելույթներով։
Քննարկմանը մասնակցում էին ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, բուհի համահիմնադիր, ՄՄՀ պատվավոր դոկտոր, փորձուսուցման ղեկավար Մելանյա Արզումանյանը, ՄՄՀ պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, “Կովկասագիտություն” մասնագիտության 4-րդ կուրսի փորձուսուցման ղեկավար Ալվարդ Աբրահամյանը։