Մեսրոպ Մաշտոց Համալսարանի դասախոսները և ուսանողները ևս միացել են այսօրվա երթին՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած քաջորդիների

Մեզնից յուրաքանչյուրս պարտավոր ենք յուրովի հարգել ու խնկարկել անմեղ զոհերի հիշատակը: Նրանք անմահացան, որ մենք ապրենք ու արարենք, լինենք նրանց կիսատ գործի շարունակողները:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի, որ երբեք ու երբևէ չպետք է մոռանանք նրանց անձնվեր արարքները: Նրանք հանուն մեզ տվեցին իրենց
ամենաթանկը՝ կյանքը, որպեսզի ապրենք խաղաղ ու անվտանգ մեր հայրենիքում:
Սակայն պիտի գիտակցենք, որ ամենատարբեր մարտահրավերներով լի ժամանակահատված ենք ապրում, և այս դեպքում՝ առավել քան երբևէ, պետք է լինենք միասնական, ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐ, ունենանք գաղափարական հենք ու լինենք միմյանց օգտակար:
Երթին մասնակցել են պետական այրեր, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր և այլք:



Previous image
Next image