Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր
Մեծ եղեռն՝ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված ցեղասպանություն, որի արդյունքում 1915–1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեցին մոտ 235 հայազգի մտավորականներ։
Հոլոքոստից հետո հայերի ցեղասպանությունը պատմության մեջ իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը:
Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց՝ Թուրքիան չի փոխել իր ցեղասպան դիմագիծը, որին ականատես եղանք 2020 թվականի սեպտեմերի 27-ին թուրք-ադբեջանական և ահաբեկչական կոալիցիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամաշտաբ պատերազմի ընթացքում։
Ակնհայտ է, որ քանի դեռ չի ճանաչվել և դատապարտվել Հայոց Ցեղասպանությունը, նման վայրագությունները կրնվելու են, ուստի մենք պահանջատեր ենք։
ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ…