Մարտի 15-18-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի

Մարտի 15-18-ը Ադրբեջանը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի

Տարածաշրջանում խաղաղությունը հաստատելու ճանապարհին՝ Բաքուն ուժերի ցուցադրման հերթական փորձն է սկսել: Ադրբեջանը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարությանը։ Ստեփանակերտից դա գնահատում են որպես ուժի հերթական ցուցադրում՝ անհարիր հակամարտության խաղաղ կարգավորման ոգուն: Ըստ Հովիկ Ավանեսովի՝ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան և Ադրբեջանը ռազմական արկածախնդրության են պատրաստվում:

 

Կիսվել այս էջով`