«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» խորագրով մամուլի ասուլիս ՄՄՀ-ում

ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովի խոսքով՝ 1918 թվականին Ադրբեջանը լինելով արհեստածին ձևավորված պետություն՝ կազմավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հենքի վրա: Ասուլիսի թեման պատահական չէ ընտրվել: Նպատակն է՝ միջազգային հանրությանը ցույց տալ, որ ցեղասպան թուրքը առայսօր էլ չի փոխել իր ձեռագիրը և որևէ հստակ գնահատական չի ստացել միջազգային կառույցների կողմից:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն էլ նշել է, որ 1988 թվականից՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունները կրել են պարբերական բնույթ: Սումգայիթյան իրադարձություններն այդ շղթայի առաջին մասն էր:
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ դրան հաջորդել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, իսկ անկության ձեռքբերումից հետո նաև Արցախում նոր ոճրագործությունների իրականացումը:

Անդրադառնալով Սումգայիթյան ջարդերին՝ որը ըստ Հովիկ Ավանեսովի հստակ կազմակերպված Ցեղասպանություն էր, քանի որ նախապես կազմակերպված էր հայերի հասցեական բնաջնջումը, այդ ուղղությամբ միջազգային հանրությանը դեռևս համապատասխան գնահատական չի տվել:
Ասուլիսին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ մեզ համար շատ կարևոր է, որ միջազգային հանրությանը ցույց տանք այս ամենը: Սրանք հատուկենտ դեպքեր չեն, այլ պետության կողմից հովանավորվող համակարգված ծրագիր, որը էթնոսի ոչմչացմանն է ուղղված, իսկ դա՝ միջազգային իրավունքով տալիս է ցեղասպանության հասկացության սահմանումը:
«Մեր հիմնական նպատակը պետք է լինի այն, որ Սումգայիթյան ցեղասպանության մասին պետք է խոսել ամեն օր: Քանի դեռ միջազգային հանրությունը չի դատապարտել նման ծրագրերը, դրան ականատես ենք լինելու աշխարհի տարբեր ծայրերում: Այս կարծիքին է Հովիկ Ավանեսովը:

Ասուլիսին ներկա էին նաև ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը:
Ցուցապաստառները տրամադրել է Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանը։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն





Previous image
Next image