Հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում անմահացած քաջորդիների

Մեսրոպ Մաստոց համալսարանն այս պատերազմի ընթացքում ունեցել է 15 զոհ, իսկ 2016 թվականին՝ 4:

Հուշ-ցերեկույթին բացման խոսքով հանդես է եկել Դոնարա Գաբրիելյանը, ով իր զորակցությունն է հայտնել բոլոր այն ընտանիքներին, ովքեր չարաբաստիկ պատերազմի հետևանքով կրել են մարդկային և նյութական թանկ կորուստներ:

Հիշատակի միջոցառմանը ՄՄՀ ուսանողները հանդես են եկել հայրենասիրական երգերով և ասմունքով: Ելույթներով հանդես են եկել նաև համալսարանի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Սոկրատ Խանյանը և Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը: Նրանց խոսքով՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործով, որն ապացուցել են հազարավոր անմահ հերոսներ: Իսկ ապրողներս, պարտավոր ենք շարունակել նրանց կիսատ թողած գործը:

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն










Previous image
Next image