ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԷԼԵՈՆՈՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԷԼԵՈՆՈՐԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի օտար լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտի “Եվրոպա” հյուրանոցային համալիրի առաջին հարկի ցուցասրահում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, գիտությունների վաստակավոր գործիչ, ԱՀ վաստակավոր մանկավարժ Էլեոնորա Արմենակի Հայրապետյանի հիշատակին:
 
Օտար լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանը ներկայացրել է Է. Հայրապետյանի կենսագործունեությունը, որից հետո ներկայացվել է տեսանյութ։
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն իր խուսքում ասել է, որ Է. Հայրապետյանը սերունդների կրթության և դաստիարակության գործում մեծ ավանդ ունի։ Նա եղել է սիրված ու հարգված։ Նրա ուսանողները մեծ հպարտությամբ են խոսում բոլորի կողմից ընդունված Է. Հայրապետյանի մասին։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՄՄՀ, ԱրՊՀ դասախոսներ, հրավիրված պաշտոնատար անձինք, ուսանողներ։
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսումնամեթոդական խորհրդի նախկին նախագահ, գիտական ​​գծով պրոռեկտոր Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը ծնվել է 1947 թ-ին Ստեփանակերտում:
 
Էլեոնորա Արմենակովնան աշխատել է տարբեր դպրոցներում, ԱԳՆ-ում՝ որպես թարգմանիչ, ինչպես նաև Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարաններում: Նա մշտապես եղել է սիրված, հարգված ու սպասված իր գործընկերների կողմից: Գործընկերները նրան բնութագրում են, որպես լուսավոր անձնավորություն, պատասխանատու, կամեցող և աշխատասեր:
 
Իր գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք մեդալների, պատվոգրերի: 2009 թվականին՝ ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ,,Երախտագիտություն,, մեդալով, իսկ 2014 թվականին՝ ԱՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ՝ Արցախի պետական համալսարանի 45-ամյակի կապակցությամբ երկարամյա ծառայությունների համար Էլանորա Հայրապետյանը պարգևատրվել է “Ոսկե մեդալ”-ով: 2017 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով՝ գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության, մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար, Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Էլանորա Արմենակի Հայրապետյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
 
Արժանացել է նաև այլ մեդալների: Նա նաև մի շարք աշխատությունների հեղինակ է:
Էլեոնորա Հայրապետյանը բարեգործական ծրագրեր էր իրականացնում եկեղեցիներում, երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությում, տուն-ինտերնատում:
 
Ցավոք սրտի, 2020 թվականի հոկտեմբերի 15-ին, նոր կորոնավիրուսի պատճառով կյանքից վաղաժամ հեռացել է բոլորի կողմից սիրված ու հարգված Էլեոնորա Հայրապետյանը:
Հանգչիր խաղաղությամբ, հարգելի Էլեոնորա Արմենակովնա: Բոլորը սիրում են ձեզ ու միշտ կհիշեն և կհարգենք ձեր անմար հիշատակը: Դուք ապրել եք արժանապատիվ կյանքով:
 
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Կիսվել այս էջով`