Հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը
Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ հունվարի 28-ին, հայ ժողովուրդը նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:
Տոնի առթիվ, #ՄեսրոպՄաշտոցհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի, ինչպես նաև ուսանողները ջերմորեն շնորհավորում են Հայոց բանակի նվիրյալ հրամանատարներին, շարքային զինվորներին, կամավորական խմբերի անդամներին:
Հայոց բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր նվաճումներից է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին, ռազմական գիտելիքներն ու հմտությունները, հայրենասիրությունը խարսխված են դարավոր պատմության ընթացքում մեր ժողովրդի ցուցաբերած ազատատենչության, մեր զորավարների անցած փառավոր ուղու և փորձի, ավելին` Արցախյան պատերազմների բովում թրծված մարտիկների սխրանքի ու հայրենասիրության վրա։ Մենք հավատում ենք, որ կարճ ժամանակ անց դուրս կգանք ստեղծված իրավիճակից և կրկին հայն իր պապական հողում կապրի ազատ, անկախ և անվտանգ՝ չմոռանալով մեր հայրենիքի համար ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԻ ՍՈՒՐԲ ԱՐՅԱՆ գինը:
Կրկին շնորհավորում ենք բոլորիս` Հայոց փառապանծ բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրությու, հեմբերություն, ուժ, միասնականություն և միաբանություն:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն