Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը հիմնադրվել է 2003 թվականին:
Նրա գործունեությունն ուղղված է համալսարանի բոլոր մասնագիտությունների համար ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ծրագրերի ուսումնասիրմանը, մշակմանը և ներդրմանը:
Ամբիոնի նպատակներն ու խնդիրները
- հայկական դպրոցներում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների պատրաստում (բակալավրատ)
- բանասեր-ռուսագետների պատրաստում (մագիստրատուրա)
- թարգմանության տեսության և պրակտիկայի ծրագրերի մշակում և իրականացում (ռուս-հայերեն, հայ-ռուսերեն)
- տարբեր ֆակուլտետների ուսանողների ռուսաց լեզվի դասավանդում` հաշվի առնելով յուրաքանչյուր ֆակուլտետի առանձնահատկությունները:
Ամբիոնի գիտա-հետազոտական գործունեությունը հիմնված է չորս ուղղությունների վրա՝
- Ռուսերենը՝ որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից մեթոդներ: Ամբիոնում տարվում են աշխատանքներ ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցման նոր մեթոդների և հնարների ուսումնասիրության, մշակման և իրականացման ուղղությամբ:
- Հայկական դպրոցում ռուսաց լեզվի և գրականության ուսուցման մեթոդաբանության հետ կապված խնդիրների և առաջադրանքների ուսումնասիրություն և վերլուծություն: Ամբիոնը սերտ կապի մեջ է դպրոցների հետ. դասախոսները պարբերաբար մասնակցում են կլոր սեղանների և գիտաժողովների` նվիրված դպրոցներում և բուհերում ռուսաց լեզվի ուսուցման հիմնախնդիրներին:
- Նորարար տեխնոլոգիաների ուսումնասիրություն և ներդրում ռուսաց լեզվի ուսուցման գործընթացում:
- Ռուսական գրականության ուսումնասիրության տեսական ուղղվածության խորացումը:
Ամբիոնին կից գործում է ռուսաց լեզվի և գրականության կաբինետ: Ամբիոնը համագործակցում է Հայաստանի և Ռուսաստանի առաջատար համալսարանների գործընկերների հետ, ամբիոնի դասախոսները տպագրվում են Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի գիտական հրապարակումներում:
ֆակուլտետի Փաստաթղթերը
ֆակուլտետի Դասախոսները
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՄՄՀ-ում կայացել է ռեկտորատի ընդլայնված նիստ
•
15.02.2023
Մեսրոպ Մաշտոց Համալսարանն արդեն 25 տարեկան է
•
25.10.2022
ՄՄՀ-ում կայացել է ուսանողական բանավեճ
•
15.06.2022
ՄՄՀ հումանիտար ֆակուլտետի խորհրդի նիստ
•
22.04.2022