ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կազմավորվել է 2001թ.:

Հիմնադրման պահից ամբիոնը ղեկավարել է մ.գ.թ. Ա.Ա. Բադալովան: 2014-2016թթ. ամբիոնը ղեկավարել է Դ. Դանիելյանը, 2016-2019թթ.՝ մ.գ.թ. Ա. Պետրոսյանը: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է կ.գ.թ., ավագ դասախոս Լ. Առստամյանը:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջբուհական և միջազգային միջոցառումներին, կազմակերպում է նոր լույս ընծայվող գրքերի շնորհանդեսներ ու հեղինակային քննարկումներ: Ամբիոնի դասախոսները զբաղվում են ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով:

ՄՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի առաքելությունն է մանկավարժության և հոգեբանության ոլորտում մրցունակ, իրազեկ, ներդաշնակ զարգացած, մասնագիտական կարողություններով և հմտություններով զինված, ճկուն՝ ինքնաիրացման և ինքնակատարելագործման պատրաստ, աշխատաշուկայի պահանջներին համահունչ բակալավրի և մագիստրոսի պատրաստումը, որը կկարողանա ապահովել աշակերտակենտրոն ուսուցումը՝ ներառական կրթության համատեքստում, տիրապետի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հնարներին ու տեխնոլոգիաներին:

Լիլյա Առստամյան

Ամբիոնի վարիչ, կ.գ.թ.

Լիլյա Առստամյան

Ամբիոնի վարիչ, կ.գ.թ.

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նպատակն է.

  • Մրցունակ, որակյալ, արդի աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագիտական կրթական ծրագրի մշակումը,
  • Ուսանողների կրթական հմտությունների, հետազոտություններ կատարելու ունակությունների զարգացումը,
  • Ուսումնական գործընթացի կատարելագործումը, դասավանդման և գնահատման մեթոդական համակարգերի բարելավումը՝ աշխատաշուկայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին և ներքին շահակիցների հնարավորություններին համապատասխան,
  • Աշակերտակենտրոն ուսուցումը՝ ներառական կրթության համատեքստում, սոցիալական մանկավարժության, հատուկ մանկավարժության ուղղություններով տարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների նորարական և առաջադեմ մեթոդների առաջնայնության ամրագրումը,
  • Համալսարանի ուսումնական գործնեության պրոֆեսորադասախոսական անձնակազմի մանկավարժական և հոգեբանական, ներառական կրթության վերպատրաստման ծրագրի մշակումը և իրականացումը,
  • Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը, , ինչպես նաև մասնագետների հրավիրումը,
  • Ուսուցման գործընթացի համակողմանի վերլուծության իրականացումը և դրա հիման վրա կրթության որակի գնահատման համակարգի ձևավորումը,
  • Որակի ապահովման մի շարք ընթացակարգերի կիրառումը, որոնք միտված են ուսումնական ծրագրերի, դասախոսական կազմի և ուսումնառության ռեսուրսների որակի շարունակական բարելավմանը,
  • Տարածաշրջանային ծրագրերին համարժեք կադրերի պատրաստումը և փոխանակումը,
  • Միջոցառումների, սեմինարների կլոր սեղանների և թրեյնինգների կազմակերպումը համալսարանում,
  • Մի շարք գործընկերների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպումը համալսարանում ՝ ուղղված սովորողների գործնական պատրաստվածության կատարելագործմանը՝ գործածելով միջամբիոնային կապեր, գիտաժողովներ և այլ առաջավոր ձևեր ու մեթոդներ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը միտված է նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:

Ծրագրվում է կազմակերպել ներհամալսարանական սեմինարներ՝ մանակավարժության, հոգեբանության և ներառական կրթության ուղղություններով:

ֆակուլտետի Փաստաթղթերը

ֆակուլտետի Դասախոսները

Պետրոսյան Աննա Ալեքսանդրի

մ.գ.թ., դոցենտ

Դանիելյան Դիանա Վալերիի

ավագ դասախոս

Գասպարյան Մարիամ Վլադիմիրի

դասախոս

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`