Ամբիոնի մասին
Տեղեկատվական համակարգերի և ծրագրավորման ամբիոնը կազմավորվել է 2002 թ.: 2019 թվականին ամբիոնը վերակազմավորվել է Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի: Ամբիոնը պատրաստում է բակալավրներ հետևյալ ոլորտներում՝ ինֆորմատիկա /Համակարգչային գիտություններ/, տեղեկատվական համակարգեր, մագիստրոսներ՝ ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա, տեղեկատվական համակարգեր: Ամբիոնը ղեկավարում է համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը, ինչպես նաև համագործակցում է համալսարանի բոլոր ամբիոնների հետ:
Առաքելություն
Ամբիոնի առաքելությունն է` պատրաստել մրցունակ մասնագետներ կիրառական ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որոնք ունակ են վերլուծելու, մոդելավորելու և լուծելու տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների նախագծման, մշակման և շահագործման հետ կապված կիրառական խնդիրները ՝ հասարակության, պետության, բիզնեսի կարիքներին համապատասխան:
Ամբիոնի նպատակն է` կառուցել, հարմարեցնել նման «բարդ» նյութի մտածելակերպը և պատրաստել ԱՀ-ան համար արժանի մասնագետներ: Ամբիոնն իրականացնում է մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում հիմնական, տարբերակային և ֆակուլտատիվ առարկաների ուսուցում նախատեսված կրթական ծրագրերին համապատասխան: Մասնագիտական կոմպետենցիաների ձեւավորումը մնում է ուսուցման գերակա ուղղություններից մեկը: Վիճակագրական վերլուծության մեթոդների օգտագործումը օգնում է զարգացնել ուսանողների մասնագիտական իրավասությունները, որոնք հետագայում նպաստում են հաջող մասնագիտական գործունեությանը: Տեղեկատվական-տեխնոլոգիական իրավասությունները ձևավորվում են տվյալների ինտելեկտուալ վերլուծության և տվյալների մշակման մեթոդներին ծանոթանալիս: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ընդհանուր մշակութային եւ ընդհանուր մասնագիտական կոմպետենցիաները օգնում են տիրապետել տեղեկատվական համակարգերին: Ապագա կառավարիչների, տնտեսագետների, իրավաբանների և ինժեներների համար չափազանց կարևոր է սիմբիոզի իմացությունը,որի միջոցով կարելի է փոխզիջման հասնել սինթետիկ և վերլուծական մտածողությունների միջև: