ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը կազմավորվել է 2001թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ.Աթայանն էր. ղեկավարել է ամբիոնը մինչեւ 2008թ.: 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2016 թ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ., դոցենտ Լ.Գ.Մարգարյանը, 2017-2018թթ.՝ ասիստենտ Ա. Վ. Հայրիյանը, 2019-2020 թթ.՝ բ.գ.թ., ասիստենտ Ն.Դավթյանը, 2020-2021 թթ. ՝բ.գ.թ.,ասիստենտ Ա.Յ.Բաղդասարյանը, 2021 թվականից ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., ասիստենտ Ռուզաննա Սայիյանը:

2022-2023 ոստարում ամբիոնում աշխատում են 14 դասախոս՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Ա.Խանյանը, բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ. Աթայանը, մ.գ.թ., դոցենտ Ա.Ս. Զաքարյանը, մ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Պետրոսյանը, բ.գ.թ., ասիստենտներ՝ Ա. Յ. Բաղդասարյանը, Ա.Գրիգորյանը, Ռ.Ն. Սայիյանը, Ն.Ա. Սիմոնյանը, ասիստենտներ՝ Ա. Վ. Հայրիյանը, Լ. Ս. Մինասյանը, Ն. Ս. Թամրազյանը, Մ.Ա.Ավետիսյանը, Ք. Ա. Գրիգորյանը, դասախոս՝ Վ.Ա.Սարգսյանը: Նշվածներից հիմնական՝ հինգ դասախոս, համատեղությամբ՝ ինը դասախոս: Գիտական կոչում ունեն յոթ դասախոս:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջբուհական և միջազգային գիտաժողովներին: Կազմակերպում է գրական-գեղարվեստական ցերեկույթներ, նոր լույս ընծայվող գրքերի շնորհանդեսներ ու հեղինակային քննարկումներ: Ամբիոնի դասախոսները զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով:

ՄՄՀ ՀԼԳ ամբիոնի առաքելությունը՝ բանասիրության ոլորտում իրազեկ, որակյալ, խորագիտակ, մրցունակ, բազմակողմանի զարգացած, ճկուն, ինքնաիրացման և ինքնակատարելագործման պատրաստ, աշխատաշուկայի պահանջներին համահունչ ուսուցչի պատրաստումն է, ով կկարողանա ապահովել աշակերտակենտրոն ուսուցումը՝ նաև ներառական կրթության համատեքստում, կտիրապետի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հնարներին ու նորագույն տեխնոլոգիաներին, կիմանա օտար լեզուներ (անգլերեն և ռուսերեն):

Սայիյան Ռուզաննա Նորիկի

բ.գ.թ., ամբիոնի վարիչ

Սայիյան Ռուզաննա Նորիկի

բ.գ.թ., ամբիոնի վարիչ

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նպատակն է.

  • Ապահովե՛լ որակյալ կրթություն. իրականացնել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում:
  • Բարելավե՛լ դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացները:
  • Կատարե՛լ մշտադիտարկումներ՝ ուսուցման առաջավոր փորձի տարածման նպատակով:
  • Ապահովե՛լ տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում:
  • Նպաստե՛լ հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:
  • Զարգացնե՛լ հետազոտական համագործակցությունը ՀՀ և ԱՀ գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, ուսումնական այլ հասատությունների հետ:
  • Զարգացնե՛լ դասախոսական կազմի ներուժը (կազմակերպել երիտասարդ դասախոսների մանկավարժական և հոգեբանական հմտությունները զարգացնող վերապատրաստման դասընթացներ, գիտամեթոդական սեմինարներ):

«Հայոց լեզվի և գրականության» ամբիոնը միտված է նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը: Ծրագրվում է գիտահետազոտական աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ Արցախի բարբառի համակողմանի ուսումնասիրություն, գրական արևմտահայերենի և արևելահայերենի զարգացման միտումներ, սփյուռքահայ գրականության զարգացման, արցախյան և արդի հայ գրականության զարգացման միտումներ:

ֆակուլտետի Փաստաթղթերը

ֆակուլտետի Դասախոսները

ԱԼԻՍԱ ՅՈՒՐԻԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 բ.գ.թ., ՄՄՀ  պրոռեկտոր

Աթայան Անահիտ Միքայելի

բ.գ.թ., պրոֆեսոր

Հայրիյան Անահիտ Վլադիմիրի

Ավագ դասախոս

Գրիգորյան Ալենուշ Վիգենի

բ.գ.թ.

Նաիրա Սուրենի Թամրազյան

Դասախոս

Սոկրատ Խանյան

Բանասիրական գիտությունների դոկտոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

Սարգսյան Վիկտորիա Արմենի

Դասախոս

Գրիգորյան Քրիստինե Արսենի

Ավագ դասախոս

Ավետիսյան Մանուշակ Արթուրի

Դասախոս

Սիմոնյան Նանար Վիլենի

բանասիրական գիտությունների թեկնածու

Մինասյան Լիանա Սեյրանի

ավագ դասախոս

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`