ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

Առաքելություն

Գործունեության այս ձևաչափով ամբիոնի առաքելությունը երկու մասնագիտությունների առումով ենթադրում է վերջնարդյունքում թողարկվող մասնագետի համար հետևյալ որակների ձևավորումը.

  • Բազային որակյալ կրթության ապահովում
  • Հիմնարար գիտելիքներ, տեսական և գործնական բարձր պատրաստվածության ապահովում
  • Գիտահետազոտական ու գործնական աշխատանք կատարելու հմտություններով օժտում
  • Վարչական և հասարակական-քաղաքական գործունեությանն ունակ քաղաքացիական գիտակցության ապահովում

Տեսլական

  • Կողմնորոշված դիմորդներ
  • Արդիական, որակյալ մասնագիտական կրթության ապահովմանն ուղղված ծրագրեր
  • Հետազոտահեն կրթություն
  • Տարածաշրջանային հետազոտություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության արտաքին և ներքաղաքաղական առաջնահերթություններով
  • Ամբիոնի գիտահրատարակչական գործունեության արդյունավետության բարձրացում
  • Արտաքին կապեր, միջազգային գիտական գործընկերություն
  • Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան համալրում, հրավիրյալ դասախոսի ինստիտուտի զարգացում

Աննա Գառնիկի Հակոբյան

ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ամբիոնը շարունակական աշխատանք է կատարում ուսումնամեթոդական ձեռնարկների պատրաստման ուղղությամբ: Մասնագիտական բոլոր առարկաների գծով ամբիոնն ունի ծրագրեր և ուսումնամեթոդական ուղեցույցներ, առարկայական նկարագրեր, որոնց մի մասը տպագրվել է համալսարանի կողմից:

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքի ընդհանուր թեմատիկան «Հայաստանը հարավկովկասյան պատմաքաղաքական զարգացումների համատեքստում 19-21-րդ դարերում» է:

Մեծ աշխատանք է տարվել ուսանողների ամենամյա գիտահետազոտական աշխատանքների ղեկավարման ուղղությամբ, ինչպես նաև դասախոսների ղեկավարությամբ ուսանողների հոդվածները ներհանրապետական և միջազգային գիտաժողովներում ներկայացնելու ուղղությամբ:

Ամբիոնի կադրային ներուժն ուղղվելու է 2015 թ. ՄՄՀ-ում գործող «Կովկասագիտություն» մասնագիտության զարգացմանը:

ֆակուլտետի Փաստաթղթերը

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`