ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը կազմավորվել է 2001թ.:

Հիմնադրման պահից ամբիոնը ղեկավարել է մ.գ.թ. Ա.Ա. Բադալովան: 2014-2016թթ. ամբիոնը ղեկավարել է Դ. Դանիելյանը, 2016-2019թթ.՝ մ.գ.թ. Ա. Պետրոսյանը: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է կ.գ.թ., ավագ դասախոս Լ. Առստամյանը:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջբուհական և միջազգային միջոցառումներին, կազմակերպում է նոր լույս ընծայվող գրքերի շնորհանդեսներ ու հեղինակային քննարկումներ: Ամբիոնի դասախոսները զբաղվում են ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներով:

ՄՄՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի առաքելությունն է մանկավարժության և հոգեբանության ոլորտում մրցունակ, իրազեկ, ներդաշնակ զարգացած, մասնագիտական կարողություններով և հմտություններով զինված, ճկուն՝ ինքնաիրացման և ինքնակատարելագործման պատրաստ, աշխատաշուկայի պահանջներին համահունչ բակալավրի և մագիստրոսի պատրաստումը, որը կկարողանա ապահովել աշակերտակենտրոն ուսուցումը՝ ներառական կրթության համատեքստում, տիրապետի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հնարներին ու տեխնոլոգիաներին:

Арустамян Лилия

Լիլյա Առստամյան

Ամբիոնի վարիչ, կ.գ.թ.

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նպատակն է.

  • Մրցունակ, որակյալ, արդի աշխատաշուկայի պահանջներին համահունչ մասնագիտական կրթական ծրագրի մշակումը,
  • Ուսանողների կրթական հմտությունների, հետազոտություններ կատարելու ունակությունների զարգացումը,
  • Ուսումնական գործընթացի կատարելագործումը, դասավանդման և գնահատման մեթոդական համակարգերի բարելավումը՝ աշխատաշուկայի առանձնահատկություններին, կրթական կարիքներին և ներքին շահակիցների հնարավորություններին համապատասխան,
  • Աշակերտակենտրոն ուսուցումը՝ ներառական կրթության համատեքստում, սոցիալական մանկավարժության, հատուկ մանկավարժության ուղղություններով տարվող գիտահետազոտական ուսումնասիրությունների նորարական և առաջադեմ մեթոդների առաջնայնության ամրագրումը,
  • Համալսարանի ուսումնական գործնեության պրոֆեսորադասախոսական անձնակազմի մանկավարժական և հոգեբանական, ներառական կրթության վերպատրաստման ծրագրի մշակումը և իրականացումը,
  • Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը, , ինչպես նաև մասնագետների հրավիրումը,
  • Ուսուցման գործընթացի համակողմանի վերլուծության իրականացումը և դրա հիման վրա կրթության որակի գնահատման համակարգի ձևավորումը,
  • Որակի ապահովման մի շարք ընթացակարգերի կիրառումը, որոնք միտված են ուսումնական ծրագրերի, դասախոսական կազմի և ուսումնառության ռեսուրսների որակի շարունակական բարելավմանը,
  • Տարածաշրջանային ծրագրերին համարժեք կադրերի պատրաստումը և փոխանակումը,
  • Միջոցառումների, սեմինարների կլոր սեղանների և թրեյնինգների կազմակերպումը համալսարանում,
  • Մի շարք գործընկերների մասնակցությամբ միջոցառումների կազմակերպումը համալսարանում ՝ ուղղված սովորողների գործնական պատրաստվածության կատարելագործմանը՝ գործածելով միջամբիոնային կապեր, գիտաժողովներ և այլ առաջավոր ձևեր ու մեթոդներ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը միտված է նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:

Ծրագրվում է կազմակերպել ներհամալսարանական սեմինարներ՝ մանակավարժության, հոգեբանության և ներառական կրթության ուղղություններով:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը`

ԱԱՀ Գիտական աստիճանը տարակարգը, պաշտոնը Դասավանդվող առարկա
Առստամյան Լիլյա Աշոտի
կ.գ.թ. դոցենտ
ամբիոնի վարիչ
  • Տարիքային անատոմիա և ֆիզիոլիոլոգիա
  • Էկոլոգիա
  • Ես և շրջակա աշխարհը առարկայի դասավանդման մեթոդիկա
  • Բաղդասարյան Էլլադա Զավենի
    մ.գ.թ. դոցենտ
  • Կրթական համակարգերի կառավարում
  • Ապագա դասվարի պատր. գիտական և մեթոդական համակարգեր
  • Մանկ. հետազոտ. մեթոդաբանություն
  • Բարձրագույն և մասնագիտ. դպրոց. մանկ.
  • Դանիելյան Դիանա Վալերիի
    ասիստենտ
  • Մանկավարժություն
  • Մանկավարժության պատմություն
  • Մանկավարժության վարպետություն ևէթիկա
  • Էթիկետի հիմունքներ
  • Իշխանյան Գայանե Հայասերի
    ասիստենտ
  • Հոգեբանություն
  • Հատուկ մանկավարժություն
  • Տարիքային մանկավարժություն և հոգեբանություն
  • Եսայան Հասմիկ Համլետի
    դասախոս
  • Ներառական կրթություն
  • Գասպարյան Մաիրամ Վլադիմիրի
    դասախոս
  • Տարրական դպրոցականի հոգեբանություն
  • Սոցիալական հոգեբանություն
  • Էթնոհոգեբանություն
  • Հայրապետյան Սուսաննա Սլավայի
    ֆ.գ.թ.
    ասիստենտ
  • Մարմնակրթություն
  • Ֆիզ.դաստիարակության դասավանդման մեթոդիկա
  • Գրիգորյան Լիլիթ Հրաչիկի
    դասախոս
  • Երաժշտության դասավանդման մեթոդիկա
  • Բարսեղյան Էլեոնորա Գրիգորիի
    դասախոս
  • Տեխնոլոգիայի դասավանդման մեթոդիկա,
  • Կերպարվեստի դասավանդման մեթոդիկա
  • Մելքումյան Բեյբուդ Սոկրատի
    դասախոս
    Շախմատի տեսություն և պրակտիկա
    Կիսվել այս էջով`