ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը կազմավորվել է 2001թ.: Ամբիոնի հիմնադիր վարիչը բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ. Աթայանն էր. ղեկավարել է ամբիոնը մինչև 2008թ.: 2008թ. սեպտեմբերից մինչև 2016թ. ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ., դոցենտ Լ. Գ. Մարգարյանը, 2017-2018թթ.՝ Ա. Վ. Հայրիյանը: Ներկայումս ամբիոնը ղեկավարում է բ.գ.թ., ավագ դասախոս Ա. Յ. Բաղդասարյանը: Ամբիոնում աշխատում են 12 դասախոսներ՝ բ.գ.դ., պրոֆեսոր Ս. Ա. Խանյանը, բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ա. Մ. Աթայանը, մ.գ.թ., դոցենտ Ա. Ս Զաքարյանը, մ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Պետրոսյանը, բ.գ.թ., ասիստենտ Ա. Յ. Բաղդասարյանը, ասիստենտներ՝ Ա. Վ. Հայրիյանը, Լ. Ս. Մինասյանը, Ն. Ս. Թամրազյանը, Մ .Ա. Ավետիսյանը և դասախոսներ՝ Ք. Ա. Գրիգորյանը, Ռ. Ն. Սայիյան:

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է կազմակերպվող միջբուհական և միջազգային գիտաժողովներին: Կազմակերպում է գրական-գեղարվեստական ցերեկույթներ, նոր լույս ընծայվող գրքերի շնորհանդեսներ ու հեղինակային քննարկումներ: Ամբիոնի դասախոսները զբաղվում են գիտահետազոտական աշխատանքով:

ՄՄՀ ՀԼԳ ամբիոնի առաքելությունը՝ բանասիրության ոլորտում իրազեկ, որակյալ, խորագիտակ, մրցունակ, բազմակողմանի զարգացած, ճկուն, ինքնաիրացման և ինքնակատարելագործման պատրաստ, աշխատաշուկայի պահանջներին համահունչ ուսուցչի պատրաստումն է, ով կկարողանա ապահովել աշակերտակենտրոն ուսուցումը՝ նաև ներառական կրթության համատեքստում, կտիրապետի դասավանդման ժամանակակից մեթոդներին, հնարներին ու նորագույն տեխնոլոգիաներին, կիմանա օտար լեզուներ (անգլերեն և ռուսերեն):

Алиса Багдасарян

Բագդասարյան Ալիսա Յուրիի

Ամբիոնի վարիչ, բ.գ.թ.

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նպատակն է.

  • Ապահովե՛լ որակյալ կրթություն. իրականացնել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում:
  • Բարելավե՛լ դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացները:
  • Կատարե՛լ մշտադիտարկումներ՝ ուսուցման առաջավոր փորձի տարածման նպատակով:
  • Ապահովե՛լ տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում:
  • Նպաստե՛լ հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:
  • Զարգացնե՛լ հետազոտական համագործակցությունը ՀՀ և ԱՀ գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի, ուսումնական այլ հասատությունների հետ:
  • Զարգացնե՛լ դասախոսական կազմի ներուժը (կազմակերպել երիտասարդ դասախոսների մանկավարժական և հոգեբանական հմտությունները զարգացնող վերապատրաստման դասընթացներ, գիտամեթոդական սեմինարներ):

«Հայոց լեզվի և գրականության» ամբիոնը միտված է նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը: Ծրագրվում է գիտահետազոտական աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ Արցախի բարբառի համակողմանի ուսումնասիրություն, գրական արևմտահայերենի և արևելահայերենի զարգացման միտումներ, սփյուռքահայ գրականության զարգացման, արցախյան և արդի հայ գրականության զարգացման միտումներ:

Ամբիոնի ՊԴ կազմը`

ԱԱՀ Գիտական աստիճանը, կոչումը Պաշտոնը Դասավանդվող դասընթացը
Ա. Յ. Բաղդասարյան
բ.գ.թ., ասիստենտ
Ամբիոնի վարիչ
  • Հայ ժողովրդական բանահյուսություն:
  • Նորագույն շրջանի հայ գրականություն;
  • Արդի հայ գրականություն; Արցախյան գրականություն;
  • Հայոց լեզվի ոճաբանություն;
  • Հռետորական արվեստ։
  • Ա. Վ. Հայրիյան
    Ասիստենտ
    Հումանիտար ֆակուլտետի դեկան
  • Հայ հին և միջնադարյան գրականություն:
  • Մանկական գրականություն:
  • Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ:
  • Ս. Ա. Խանյան
    բ.գ.դ., պրոֆեսոր
  • Գրականագիտության հիմունքներ:
  • Գրականագիտության ներածություն:
  • Հայ գրաքննադատության պատմություն:
  • Ա. Մ. Աթայան
    բ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր
  • 19-րդ դարի հայ գրականություն:
  • Գեղարվեստական երկի լեզուն և ոճը:
  • Ա. Ս. Զաքարյան
    մ.գ.թ., դոցենտ
  • Մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկա:
  • Բանավոր խոսքի զարգացում;
  • Ա. Ա. Պետրոսյան
    մ.գ.թ., դոցենտ
  • Մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկա:
  • Հատուկ կուրս դասավանդման ժամանակակից մեթոդներից և տեխնոլոգիաներից;
  • Ա. Վ. Գրիգորյան
    բ.գ.թ., ասիստենտ
  • Անտիկ և վերածննդի շրջանի արտասահմանյան գրականություն: 17-19րդ դդ արտասահմանյան գրականություն:
  • Արտասահմանյան գրականություն;
  • Օտարագիր հայ գրողներ:
  • Լ. Ս. Մինասյան
    Ասիստենտ
  • Ժամանակակից հ. լ. հնչյունաբանություն և բառագիտություն:
  • Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն:
  • Գրաբար:
  • Մ.Ա. Ավետիսյան
    Ասիստենտ
  • Լեզվաբանության հիմունքներ:
  • Արցախյան բարբառ:
  • Հայոց լեզվի պատմություն:
  • Հնչյունաբանության և հնչյունաբանության արդի խնդիրները:
  • Արևմտահայ լեզվի պատմություն:
  • Խոսքի մշակույթի հիմունքներ:
  • Արևելահայերենի և արևմտահայերենի համեմատ. Քերականություն:
  • Տեքստի լեզվաբանություն:
  • Հայերենի պատմական քերականությունը:
  • Հայոց լեզվի տեսություն:
  • Հայոց լեզվի պատմություն, նախագրային հայերեն:
  • Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը:
  • Հայերենի խոսքի մասերի ուսմունքը:
  • Ուղղագրության տեսություն և պատմություն:
  • Շարահյուսական կաղապարները ժամանակակից հայերենում:
  • Լեզվվաբանական տիպաբանություն:
  • Բարբառագիտության արդի խնդիրները:
  • Միջին հայերեն:
  • Ն. Ս. Թամրազյան
    Ասիստենտ
    Փորձուսուցման ղեկավար
    Ք. Ա. Գրիգորյան
    Դասախոս
  • Հայոց լեզու:
  • Գրաբար;
  • Գրաբարի և արդի արևելահայերենի ընդհ. և տարբերությունները:
  • Հայոց լեզվի բառարաններ:
  • Հայերենի բառապաշարի ծագումը, շերտերը:
  • Բառակազմություն:
  • Կապակցություն:
  • Ռ. Ն. Սայիյան
    Դասախոս
  • Հայ լեզվի դասավանդման մեթոդիկա:
  • Հայ գրականության դասավանդման մեթոդիկա:
  • Մանկավարժական փորձուսուցում:
  • Հայոց լեզու: Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ:
  • Կիսվել այս էջով`