
Հումանիտար ֆակուլտետը կազմավորվել է 2004 թ:
ՄՄՀ հումանիտար ֆակուլտետի զարգացման հայեցակարգը ուղղված է մանկավարժական/լեզվաբանական կրթության արդի վիճակի բարելավմանը և նրա առաջանցիկ ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանագիտության ուսումնասիրությանն ու հարակից երկրերի լեզուների յուրացմանը:
ՄՄՀ հումանիտար ֆակուլտետի ռազմավարական նպատակներն են՝
- Իրականացնել կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում՝ որակավորումների հանրապետական շրջանակին և աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ:
- Բարելավել դասավանդման , ուսումնառության և գնահատման գործընթացները
- Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը կրթական գործընթացում
- Ստեղծել օտար և տարածաշրջանի լեզուների ուսուցման և զարգացման կենտրոն
- Նպաստել հետազոտությունների ծավալի մեծացմանը և հետազոտական նախագծերում դասխոսական կազմի և սովորողների ներգրավվածության ընդլայնմանը:
- Ապահովել հասարակայնության հետ կապերի հետագա զարգացումը և հանրային պատասխանատվության բարձրացումը:
- Զարգացնել լրացուցիչ կրթության միասնական համակարգը՝ ապահովելով հանրային պահանջարկի և համալսարանական առաջարկի միջև փոխկապակցությունը:
- Զարգացնել դասախոսական կազմի ներուժը
- Զարգացնել ուսանողական օժանդակ ծառայությունները՝ խթանող կրթական միջավայր ապահովելու նպատակով
- Զարգացնել Համալսարանի միջազգայնացմանը նպաստող քաղաքականությունը
- Զարգացնել միջազգայնացման գործընթացները կրթական ոլորտում
ՄՄՀ հումանիտար ֆակուլտետը իրականացնում է ուսումնագիտական գործընթաց հետևյալ մասնագիտությունների գծով.
Բակալավրի ծրագրով՝
- Հայոց լեզու և գրականություն */ առկա, հեռակա/ Որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ
- Ռուսաց լեզու և գրականություն* */ առկա, հեռակա/ Որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ
- Անգլերեն լեզու և գրականություն */առկա, հեռակա/ Որակավորումը՝ մանկավարժության բակալավր, ուսուցիչ
- Թարգմանչական գործ /առկա/ Որակավորումը՝ թարգմանիչ-ուղեվար
- Մանկավարժություն և մեթոդիկա* /առկա, հեռակա/ Որակավորումը՝ մանկավարժության բակալավր
- Պատմություն /հեռակա/ Որակավորումը՝ մանկավարժության բակալավր,
- Կովկասագիտություն /առկա/ Որակավորումը՝ տարածաշրջանագիտության բակալավր
* <<Հայոց լեզու և գրականություն>>, <<Օտար լեզու և գրականություն>>,<<Մանկավարժություն և մեթոդիկա>> III և IV առկա խմբերի ուսանողները ուսպլանով նախատեսված դասընթացին զուգահեռ ուսումնասիրում են նաև <<Սոցմանկավարժություն>> առարկան և ուսումնառության հաջող ավարտին շրջանավարտները դիպլոմին կից կստանան լրացուցիչ մասնագիտության՝ սոցմանկավարժի վկայական:
**<<Ռուսաց լեզու և գրականություն>> մասնագիտության ուսանողները ուսպլանով նախատեսված դասընթացին զուգահեռ ուսումնասիրում են <<Թարգմանչական գործ>> առարկան և ուսումնառության հաջող ավարտին շրջանավարտները դիպլոմին կից կստանան լրացուցիչ մասնագիտության՝ թարգմանչի վկայական:
Մագիստրատուրայի ծրագրով՝
- Հայոց լեզու /առկա, հեռակա/
- Հայ գրականություն /առկա, հեռակա/
- Ռուսաց լեզու /առկա, հեռակա/
- Ռուս գրականություն /առկա, հեռակա/
- Անգլերեն լեզու /առկա, հեռակա/
- Մանկավարժութուն և մեթոդիկա /առկա, հեռակա/
Հումանիտար ֆակուլտետում գործում են ներքոբերյալ ամբիոնները.