Հումանիտար ֆակուլտետում ամփոփել են փորձուսուցման արդյունքները

Արդյունքների ամփոփման ժամանակ կովկասագիտության, մեթոդիկայի, օտար լեզուների, ինչպես նաև ամառային շրջանում մանկապարտեզում փորձուսուցում անցած խմբերի ղեկավարները՝ Սուսաննա Ավշառյանը, Ալվարդ Աբրահամյանը, Հովիկ Ավանեսովը, Աննա Պետրոսյանը, Կարինե Եգանյանը և Գայանե Գրիգորյանը հանդես են եկել ելույթներով՝ նշելով, ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև բարձրաձայնել բացթողումները:
Իսկ ուսանողներն էլ ներկայացրել են փորձուսուցման ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կարողությունները՝ կատարելով նաև սեփական վերլուծություններ:
ՄՄՀ փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը լսելով դասախոսների և ուսանողների կարծիքները, արտահայտել է իր դիրքորոշումն ու նկատառումները:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն






Previous image
Next image