Հումանիտար ֆակուլտետի դեկան Ա.Գրիգորյանի ամանորյա ուղերձը

Հումանիտար ֆակուլտետի դեկան Ա.Գրիգորյանի ամանորյա ուղերձը

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հարգելի գործընկերներ, ուսանողներ, մագիստրոսներ և աշխատակիցներ
 
Ավարտվեց ևս մեկ տարի։ Անցնող տարին կարելի է համարել հետպատերազմյան դժվարությունների հաղթահարման ու վերականգնման տարի: Յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, որ հաջողվեց այս իրավիճակից դուրս գալ ավելի ուժեղ՝ պատրաստ դիմակայելու նոր մարտահրավերների: Շրջվեց մեր պատմության ևս մեկ էջը: Այս պատմական իրադարձություններից պետք է ապագայի դասեր քաղել` անցյալի սխալները չկրկնելու համար:
 
Հարգելի՜ դասախոսներ, գալիք՝ Նոր 2022 թվականին մաղթում եմ ձեզ գիտական նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական հաղթանակներ, հաջողություններ ուսումնական աշխատանքներում, ուշադիր և ջանասեր ուսանողներ, առողջություն ու երջանկություն բոլորիդ, խաղաղություն ու բարեկեցություն Արցախ աշխարհին ։
 
Հարգելի՜ ուսանողներ, ամեն ջանք գործադրեք գիտելիքներն տիրապետելու, բարձր մակարդակի հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու համար։ Սովորե՜ք և ձգտե՜ք հասնել վեհ նպատակների:
Այսօր մեր առջև դրված են հավակնոտ նպատակներ և լուրջ խնդիրներ՝ ուղղված մեր տարածաշրջանի բեկումնային զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։ Թող Նոր տարին լինի նոր հաղթանակների և մեծ ձեռքբերումների տարի։
 
Առողջություն բոլորիդ, խաղաղություն մեր հայրենիքին, ստեղծագործական նոր հաջողություններ, անձնական մեծ երջանկություն:
Հումանիտար ֆակուլտետի դեկան՝ ՄՄՀ դոցենտ, Գրիգորյան Ա․Ա․
Կիսվել այս էջով`