Հովիկ Ավանեսովի հարցազրույցը «Ձայն արդարության» ռադիոկայանին

Հովիկ Ավանեսովի հարցազրույցը «Ձայն արդարության» ռադիոկայանին

Ս.թ. մարտի 16-ին «Ձայն արդարության» ռադիոկայանի հաղորդաշարի եթերում ՄՄՀ Կովկագիտության կենտրոնի գիտաշխատող  Հովիկ Ավանեսովը անդրադարձել է.

  • Տարածաշրջանում սպասվող զարգացումներին՝ այդ համատեքստում ընդգծելով, որ տարածաշրջանի մի շարք երկրներ պատրաստվում են լայնածավալ ռազմական գործողությունների:
  • Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ նոր  ռազմական սադրանքների իրականացման հավանականություններին, որոնք կարող են  լինել  ինչպես դիվերսիոն գործողությունների տեսքով, այնպես էլ նոր պատերազմի ՝ կիրառելով  գերժամանակակից  ռազմական տեխնիկա:
  • Հայկական նոր բնակավայրերի բռնազավթման թուրք-ադրբեջանական քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջիկա նպատակներից է զավթել Զանգեզուրը, Մեղրին և Տավուշի մարզի որոշ բնակավայրերը:
  • Սահմանազատումների իրականացման ոչ իրավաչափ գործողություններին,
  • Թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող հակահայկական քաղաքականությանը և դրանից բխող հայկական պետականության անվտանգային համակարգի սպառնալիքներին:
  • Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությանը, որի չիրականացաման պարագայում նոր տարածքների կորուստները կլինեն անխուսափելի:
  • Հայ-ռուսական համագործակցությանը՝ մասնավորապես ռազմական ոլորտում:
  • Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման իրավական ասպեկտներին:
  • Ադրբեջանի արհեստածին պետության ստեղծմանը և նրա հիմքում դրված հակահայկական ֆաշիզմին, ցեղասպանությանը և վանդալիզմին:
  • Ադրբեջանա-արցախյան հակամարտությանը:
  • Արցախի Հանրապետության կարգավիճակին՝ մասնավորապես ընդգծելով ԱՀ դե յուրե ճանաչման անհրաժեշտությունը:
  • 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
Կիսվել այս էջով`