Հովիկ Ավանեսով՝ «Տեղեկատվական Իսկանդերն» անպայման կրակելու է

Հովիկ Ավանեսով՝ «Տեղեկատվական Իսկանդերն» անպայման կրակելու է

Ս.թ. փետրվարի 24-25-ը Արցախում առցանց ձևաչափով տեղի է ունեցել կլոր սեղան՝ «Ղարաբաղյան հակամարտություն. մշակույթի միջոցով դեպի խաղաղություն» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր «Խաչմերուկ» ՀԿ-ն, որը թեմայի շուրջ էր միաբանել գիտնականների, հրապարակախոսների, իրավաբանների, իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների անդամների Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից և Բուլղարիայից:

Կլոր սեղանը նվիրված էր Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակի օրվան. օր, որն Արցախում և Հայաստանում նշում են փետրվարի 28-ին: Ինչպես նշել են կազմակերպիչները, ավելի ու ավելի շատ մարդիկ ու կազմակերպություններ են համազվում, որ Ադրբեջանի կողմից 1918 թ.-ից սկսած հանցագործությունները պետք է դիտարկվեն և որակվեն որպես ցեղասպանություն: «Հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի զանգվածային հանցագործությունները մշակութասպանություն են՝ Հայոց ցեղասպանության մի մասը։ Այս թեման «ներքին Հայկական հարց» չէ, դա միջազգային մակարդակի հարց է», – ասվում է կլոր սեղանի հայտարարության մեջ ։

Ինչպես «Հայաստանի ձայնը» թերթին տված հարցազրույցում ասել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Կովկասագիտության կենտրոն»-ի գիտաշխատող, “COHEP” մշակութային ժառանգության Հանրային խորհրդի (Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն) անդամ Հովիկ Ավանեսովը, նման թեման առաջին անգամ չէ, որ քննարկման առարկա է դառնում «Խաչմերուկ» ՀԿ-ի կողմից տարբեր երկրների մասնագետների մասնակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում: Կլոր սեղանին քննարկվել են նաև մշակութային ժառանգության, դրա պահպանության և պահպանման հետ կապված խնդիրները: Նրա մասնակիցները քննարկել են ինչպես հայկական ժառանգության, այնպես էլ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության հետ կապված հարցեր, որոնք նույնպես մտածված ոչնչացվում են ադրբեջանական պատմության ճարտարապետների կողմից:

Հովիկ Ավանեսովը կարևորել է ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, որոնց միջոցով կարելի է ավելի լայն և ավելի հաճախ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության մասին: Տեղեկատվական պատերազմում հաղթելու համար կարևոր է աշխատել միասին, ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին, թեման մշտապես լուսաբանել բոլոր առումներով ։

«Եթե ինչ-որ դաշտ մնա անձեռնմխելի, ապա այն կվերածվի մի դաշտի, ուր ազերպրոպը կթափի իր կեղծարարության սերմերը։ Այդ պատճառով մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր ռեսուրսները տեղեկատվական պատերազմ վարելու համար։ Մենք ակտիվորեն նյութեր ենք տեղադրում https://aga-tribunal.info  և https://miaban.ru կայքերում, ինչպես նաև այդտեղ հրապարակում ենք նյութեր տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «Հայաստանի ձայն»-ից:

«Նախատեսում ենք հրատարակել «Ղարաբաղյան հակամարտություն. մշակույթի միջոցով դեպի խաղաղություն» կլոր սեղանի թեզիսների ժողովածուն, պատրաստում ենք ծավալուն հայտարարություն մասնակիցների անունից, որը շուտով կհրապարակվի: Մենք ունենք հարուստ նյութ, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից իրականացվող ռասիստական, հակահայկական քաղաքականությունը ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ նրա մշակութային ժառանգության նկատմամբ։ Դա «տեղեկատվական Իսկանդեր» է մեր ձեռքում, և դա անպայման կրակելու է», – ասել է Հովիկ Ավանեսովը։

https://golosarmenii.am/article/111109/ovik-avanesov-informacionnyj-iskander-obyazatelno-vystrelit?fbclid=IwAR3gszDljlvX4TijCD4eEy6g5vsbtFwNSA8EHoDRW5IVcKhgtV5wJUVvGYk

Կիսվել այս էջով`