Հանդիպում գործատուների հետ

Հանդիպում գործատուների հետ

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կարիերայի կենտրոնի և իրավագիտության ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ իրավապահ մարմինների և դատական համակարգի ներկայացուցիչները հանդիպել են ՄՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների և ուսանողների հետ:
 
Միջոցառման նպատակն է՝ ամրապնդել և ընդլայնել գործատուների հետ Համալսարանի համագործակցությունը և աջակցել մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման գործընթացին, գործատուների հետ ինտենսիվ համագործակցության արդյունքում ձևավորել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետի ընդհանրական դիմանկարը, ուսանողինծանոթացնելաշխատաշուկայինորպահանջներին, կազմակերպություններումանցկացվողփորձուսուցումներինուծրագրերին,պատրաստել գործատուների պահանջներին համապատասխան մասնագետ, առավել արդյունավետ դարձնել Համալսարանի և գործատուների համագործակցությունը և օգնել շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում:
 
Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է նման հանդիպումները, որոնց ընթացքում առաջարկվում են նոր գաղափարներ և նախանշվում հետագա համատեղ անելիքները:
 
Խոսելով ոլորտի մասին՝ Արդարադատության նախկին նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ իրավաբանները պետք է լինեն բազմակողմանի զարգացած: Նա կարևորել է գիտելիքի դերը՝ 21-րդ դարում:
 
«Պետք է աշխատանքում լինել պատասխանատու՝ կարողանալ իրականացնել թիմային աշխատանք: Մեր կոչն է՝ հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերեն ուսանողները, որպեսզի իրենց աշխատանքում լինեն արհեստավարժ իրավաբաններ»,-մասնավորապես ասել է Ա. Դանիելյանը:
 
ԱՀ Գերագույն դատարանի նախագահի խորհրդական Կարինե Բաբայանն էլ կարևորել է այն հանգամանքը, որ համալսարանը պետք է ճիշտ ուղղորդի ուսանողին մասնագիտության մեջ խորանալու գործում: Իր ելույթի ժամանակ՝ նա անդրադարձել է այլ դատարաների գործունեությանը: Շատ կարևոր է համարել, որ պետք է ունենալ պրոֆեսիոնալ դատավորներ, ինչպես նաև փաստաբաններ: Բացի տեսական ու իրավական գիտելիքներից, ոլորտում աշխատող անձը պետք է ունենա ճկուն մտածողություն, ինչպես նաև տեղյակ լինի աշխարհաքաղաքական վերջին իրադրությունից:
 
ՄՄՀ փորձուսուցման բաժնի ղեկավար Մելանյա Արզումանյանը՝ ողջունելով ներկաներին նշել է, որ բուհում ստացած տեսական գիտելիքներն ուսանողները պետք է ամրապնդեն պրակտիկ աշխատանքում: Կարևորելով փորձուսուցման շրջանը՝ Մ. Արզումանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր ուսանող ձեռք է բերում հմտություններ և ունակությւոններ:
 
Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Յանա Դավթյանը՝ անհրաժեշտ ու պահանջված է համարել նման ձևաչափով հանդիպումները:
 
Նա ևս անդրադարձել է փորձուսուցման կարևորությանը, ինչպես նաև առաջ քաշել այն խնդիրը, որ ծրագրով նախատեսված թեմաները դասախոսեն կոնկրետ մասնագետներ:
Հանդիպման վերջում ներկաները կիսվել են կարծիքներով և բարձրաձայնել խնդիրները:
 
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`