Հանդիպում ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ

Նախարարը՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում զոհված ուսանողների հուշատախտակի մոտ։
Անահիտ Հակոբյանը բարձր է գնահատել բուհի գործունեությունը՝ նշելով, որ համալսարանը համապատասխանում է կրթական չափորոշիչներին։
Անահիտ Հակոբյանն ասել է նաև, որ ինքը տեղյակ է բուհի խնդիրներին և պատրաստակամ է փոխհամագործակցության շրջանակում աջակցել ցանկացած հարցում։

Դոնարա Գաբրիելյանն ընդգծել է նաև, որ բուհի հիմնական խնդիրը գրագետ ու զարգացած ուսանողներ թողարկելն է, որի ուղղությամբ շարունակաբար կատարվում են մի շարք աշխատանքներ։
ՀԱՆԴԻՊՄԱՆՆ անդրադարձ է կատարվել նաև նոր մասնագիտությունների գործարկմանը, որոնք պահանջված են ու արդիական։

Հանդիպման երկրորդ հատվածում նախարարը պատասխանել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները, և կրկին նշել, որ պատրաստակամ է ցանկացած խնդիր համատեղ քննարկել և գտնել համապատասխան լուծում։

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ













Previous image
Next image