Հայրապետյան Էլեոնորա Արմենակի

Հայրապետյան Էլեոնորա Արմենակի

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԼՂՀ վաստակավոր մանկավարժ:

ՄՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի աշխատանքն ուղղված է համալսարանի առաքելության և ռազմավարության իրականացմանը:

ՄՄՀ առաքելությունը՝ կրթական, գիտական և մշակութային է: Կրթական –ավանդական, դասական կրթության պահպանումը և զարգացումը հիմք ընդունելով ժամանակակից, համաշխարհային կրթության զարգացման միտումները, միևնույն ժամանակ հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներքին պահանջները:

Այս խնդիրների լուծման համար կրթական ծրագրերի մշակման ընթացքում անհրաժեշտ տարրեր են համարվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ աշխատաշուկայի հետ փոխգործունեության խորացում, շրջանավարտների մասնագիտական և համամարդկային կոմպետենցիաների բարձրացում, բովանդակության պարբերաբար թարմացում, դասավանդման մեթոդաբանություն:

Ինչ վերաբերում է ՄՄՀ ռազմավարությանը, այն սահմանված է սոցիալ-տնտեսական փոփոխություններով, նորարարական գործընթացներով և Արցախի կրթական համակարգի զարգացման նոր առաջնահերթություններով, որի էությունն է՝ կադրային ներուժի ձևավորումը, այն է՝ հանրապետության և միջազգային աշխատաշուկայի մասնագետների մրցունակությունն ու պահանջարկը, ժամանակակից պահանջներին համապատասխան շրջանավարտների բարձր անձնային և մասնագիտական որակների դաստիարակումը:

 

Կիսվել այս էջով`