Հայտարարություն

Հայտարարություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՐԳԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ՝ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ և ԼԻՆԵԼ ՄԱՍՆԱԿԻՑԸ

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին հանրապետության ողջ տարածքում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի:

Նույն օրը, ժամը 10:30-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի կողմից Արցախի Հանրապետության բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոս զավակների հոգիների խաղաղության համար։

Կիսվել այս էջով`