Հայաստանի ազգային գրադարանի մամուլի ֆոնդը համալրվել է համալսարանական վերջին հրատարակություններով

Հայաստանի ազգային գրադարանի մամուլի ֆոնդը համալրվել է համալսարանական վերջին հրատարակություններով

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» (գիտական հոդվածների ժողովածու): Այն լույս է տեսնում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդների որոշմամբ և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Պարբերականն ընդգրկված է նաև 2019թ. գիտական հրատարակությունների ցանկում: «Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն՝ գրականագիտություն, լեզվաբանություն, լրագրություն, մանկավարժություն և մեթոդիկա, պատմագիտություն և իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տնտեսագիտություն: Հոդվածներն տպագրվում են 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
✔️Տպագրվում է 2006 թվականից, բոլոր համարների էլեկտրոնային տարբերակաները հասանելի են համալսարանի կայքէջում
————————————————–

 «Հյուսիսափայլ» գիտական հանդեսը՝ Հյուսիսային համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն։ Գլխավոր խմբագիր Ա. Ճուղուրյան. 2 (8) 2021։
✔️Տպագրվում է 2016 թվականից, բոլոր համարների էլեկտրոնային տարբերակաները հասանելի են համալսարանի կայքէջում⬇️
————————————————–
Վանաձորի պետական համալսարանի «Գիտական տեղեկագիր», պրակ Բ, 2021թ.։ Գլխավոր խմբագիր՝ Գ. Խաչատրյան։ Գիտական բնագավառներն են՝ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, ճարտարագիտություն, կենսաբանություն։
✔️ Տպագրվում է 2015 թվականից, բոլոր համարների էլեկտրոնային տարբերակաները հասանելի են ՀԱԳ «Հայ մամուլ շտեմարանում»⬇️
————————————————–
 Գավառի պետական համալսարանի «Գիտական հոդվածների ժողովածու» N10, 2021թ.։ Գլխավոր խմբագիր՝ Հ.Հակոբյան։
Գիտական հոդվածների ժողովածուն տպագրվում է ԳՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ, անխախտ պարբերականությամբ։ ԳՊՀ գիտական հոդվածների ժողովածուն գրանցված է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման համակարգում։ Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածուն ներառված է ատենախոսությունների հիմնական արդյունքների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում։
✔️ Տպագրվում է 1996 թվականից, բոլոր համարների էլեկտրոնային տարբերակաները հասանելի են համալսարանի կայքէջում⬇️
————————————————–
 Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներ. որոնումներ, հեռանկարներ, լուծումներ» գիտական հոդվածների ժողովածու N 1(5) 2021թ.։ Ժողովածուն ընդգրկում է Համալսարանի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետազոտողների հոդվածներ: Ժողովածուն օգտակար կլինի տնտեսագիտական մասնագիտություններով ուսուցանվողների, տեսագործնական հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվողների, ինչպես նաև կառավարման համակարգում աշխատողների համար:
✔️ Տպագրվում է 2019 թվականից, բոլոր համարների էլեկտրոնային տարբերակաները հասանելի են համալսարանի կայքէջում ⬇️
Կիսվել այս էջով`