Կրթության միջազգային օր.միջազգային ամենամյա տոն

Կրթության միջազգային օր.միջազգային ամենամյա տոն

Կրթության միջազգային օր.միջազգային ամենամյա տոն, որն անց է կացվում հունվարի 24-ին:
 
2018 թվականի դեկտեմբերի 3-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, որը հունվարի 24-ը հռչակել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:
 
Առանց ներառական և որակյալ արդար կրթության, ինչպես նաև բոլորի համար ցմահ հնարավորությունների ստեղծման երկրները չեն կարողանա հաջողություն ունենալ գենդերային հավասարության հաստատման և աղքատության շրջանի վերացման հարցում, որում ապրում են միլիոնավոր երեխաներ, երիտասարդներ և տարեցներ:
 
Կրթությունը մարդու իրավունք է
 
Կրթության իրավունքը ամրագրվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածում։ Հռչակագիրը նախատեսում է անվճար և պարտադիր տարրական կրթություն։ Երեխայի իրավունքների կոնվենցիան, որն ընդունվել է 1989 թվականին, նախատեսում է, որ բոլոր երկրները պետք է բարձրագույն կրթությունը հասանելի դարձնեն բոլորի համար։
 
Կրթությունը կայուն զարգացման բանալին է
 
2015 թվականի սեպտեմբերին ընդունելով մինչև 2030 թվականի Կայուն զարգացման նպատակների օրակարգը՝ համաշխարհային միությունն ընդունեց, որ կրթությունն անհրաժեշտ է իր բոլոր 17 նպատակների իրականացման համար։ Կայուն զարգացման 4-րդ նպատակը, մասնավորապես, նպատակ ունի մինչև 2030 թվականը «ապահովել ներառական և արդար որակյալ կրթություն և նպաստել բոլորի համար շարունակական ուսուցման հնարավորություններ»։
 
Մարտահրավերներ համընդհանուր կրթության հասնելու համար
՛
Կրթությունը երեխաներին առաջարկում է ելք աղքատությունից և ճանապարհ դեպի խոստումնալից ապագա։ Սակայն ամբողջ աշխարհում մոտ 265 միլիոն երեխա և պատանի հնարավորություն չունեն դպրոց հաճախելու կամ այն ավարտելու։ Նրանց ավելի քան մեկ հինգերորդ մասը կրտսեր դպրոցական տարիքի է։ Նրանց խանգարում են աղքատությունը, խտրականությունը, զինված կոնֆլիկտները, արտակարգ իրավիճակները և կլիմայի փոփոխության հետևանքները։ Ինչպես ներկայացված է 2019 թվականի Համաշխահային կրթության մոնիթորինգի հաշվետվությունում, բնակչության միգրացիան և բռնի տարհանումը նույնպես ազդում են կրթության նպատակների իրականացմանը։
 
 
Հռչակելով կրթության միջազգային օրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ընդունեցին բոլոր մակարդակներում ներառական և արդար կրթություն ապահովելու կարևորությունը, որպեսզի բոլոր մարդկանց հասանելի լինի ողջ կյանքում սովորելու հնարավորությունը, ինչը նրանց օգնում է ձեռք բերել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ ամբողջովին ներգրավվելու և կայուն զարգացման համար:
 
Կիսվել այս էջով`