«Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շնորհանդես և մամուլի ասուլիս՝ Մեսրոպ Մաշտոց Համալսարանում

Մեկ տարի առաջ համալսարանը միացել էր նախաձեռնության կողմից կազմակերպվող աշխատանքներին, որոնք կապված էին ձայնի, խոսքի սինթեզի, բնական լեզվի մշակման գործիքների ստեղծման հետ։
Բնական լեզվի մշակումը հանդիսանում է համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտ, որը վերաբերում է համակարգիչների և մարդկային լեզուների փոխազդեցությանը, մասնավորապես, ինչպես համակարգչային ծրագրերի միջոցով մշակել և վերլուծել մեծ քանակությամբ բնական լեզուների տվյալներ։
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ջանքերով Արցախը դարձել է հայերենի թվայնացման ու տվյալագիտության կենտրոն։
Բուհում ներկայումս ընթանում է մեքենայական թարգմանության լեզվական տվյալների մշակման և խմբագրման աշխատանքներ:

«Մեքենայական թարգմանությունը, որն այժմ իրականացվում է բուհում հասնելու է այնպիսի մակարդակի, որ անգլերեն գրված տեքստը թարգմանվի հայերեն, իսկ հայերեն գրված տեքստը փոխակերպվի հայերեն ձայնի: Արդյունքում համալրվելու է մեր բազան: Այն դառնում է շատ ճկուն և արագ գործիք »,- մասնավորապես ասել է Դ. Մովսիսյանը:
Ըստ նրա՝ նախատեսվում է հայերենի բիգդեյթայի ստեղծում, ըստ որի Արցախը դիտարկվում է, որպես հայերենի բիգդեյթայի ստեղծման, մշակման և զարգացման կենտրոն: Նախագծի օգտագործումը թույլ է տալիս կիրառել ուսուցման գործընթացում, որպես արդյունավետ միջոց:
Ըստ Դիանա Մովսիսյանի՝ 21-րդ դարում լեզվի թվայնացումը դարձել է օրակարգային և բոլոր լեզուներն անցել են այդ փուլով:
Լավագույն ուսումնական հաստատությունների շարքում մեքենայական թարգմանության նյութերի խմբագրման առումով այս շաբաթվա կտրվածքով կրկին Մեսրոպ Մաշտոց համալսարանն առաջատար դիրքում է: Թվային գործիքակազմը կարող են օգտագործել դասախոսները, լրագրողները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները: Տվյալների բազայի խմբագրումը և մշակումը կարող են ծառայել նաև որպես լեզվաբանական արդիական ուսումնասիրությունների և հետազոտությունների հարթակ:
ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանն ասուլիսին ասել է, որ բուհի ռազմավարությամբ ամրագրված է, որ ցանկացած համալսարան պետք է իրականացնի ազգային ծրագրեր, որոնք պետք է նպաստեն երկրի կայացմանը, և դա ևս պատճառ է հանդիսանում, որ բուհն իրականացնի է այս նախագիծը:
Ասուլիսին՝ Մեսրոպ Մաշտոց համալասրանի դասախոսները կոչ են արել Արցախի բոլոր կրթական հաստատություններին, որպեսզի միանան թարգմանական աշխատանքներին և միասին զարգացնեն տվյալների բազան:
Իսկ ՄՄՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ալվինա Ներսիսյան էլ իր խոսքում նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցելու այլ կրթական հաստատությունների հետ, և էլ ավելի ուրախ կլինեն, եթե իրենց շարքերն ավելանան:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը միացել է նախաձեռնությանը՝ արժևորելով այս գործիքի անվտանգային բաղադրիչը, ազգային նպատակների իրականացումը:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մամուլի ծառայություն









Previous image
Next image