«Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում համակարգվող աշխատանքի շնորհիվ խմբագրվել է 17 000 նախադասություն

Համալսարանի Օտար լեզուների ամբիոնի «Կորպուս հետազոտություններ և թվայնացում» նախագծի շրջանակում համակարգվող աշխատանքի շնորհիվ մենք արդեն խմբագրել ենք 17 000 նախադասություն և այս պահին առաջատարն ենք ուսումնական հաստատությունների ցանկում։
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը կոչով դիմում է Արցախի և Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններին՝ ակտիվորեն ներգրավվելու և մասնակցելու հայերենի մեքենայական թարգմանության դատասեթի խմբագրման աշխատանքներին։
Մեր գործընկեր կազմակերպությունը՝ Ազգային արագացման հանրային նախաձեռնությունը, միակ հայկական տեխնոլոգիական կառույցն է, որը նեյրոցանցերի և խորը մեքենայական ուսուցման միջոցով իրականացնում է հայերենով մեքենայական սարքերի հետ հաղորդակցության գործիքների՝ արհեստական ձայնի սինթեզի TTS (Text To Speech), խոսքի ճանաչման ASR (Automatic Speech Recognition), մեքենայական թարգմանության NMT (Neural Machine Translation) մշակումը։