«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողով (ք. Ստեփանակերտ, 27 նոյեմբերի 2021թ.)
Մեսրոպ Մաշտոց Համալսարանը 2021 թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված Հայոց պետականության վերականգման 30-ամյակին և ՄՄՀ հիմնադրման 25-ամյակին:
Գիտաժողովի կազմկոմիտեն հրավիրում է գիտական և փորձագիտավերլուծական հանրության բոլոր ներկայացուցիչներին մասնակցելու պատմության և քաղաքականության արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովին:
Տվյալ ձևաչափը հնարավորություն է տալիս վերհանել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակի խնդիրներն ու հեռանկարները:
Գիտաժողովի ոլորտներն են՝
- կրթություն,
- պատմություն,
- քաղաքագիտություն,
- իրավագիտություն,
- միջազգային հարաբերություններ,
- տնտեսագիտություն,
- ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
- լեզվաբանություն,
- գրականագիտություն,
- լրագրություն,
- հոգեբանություն,
- մանկավարժություն, մանկավարժագիտություն,
- կոնֆլիկտաբանություն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը mesropmashtotskonference@gmail.com էլեկտրոնային փոստին ուղարկել հետևյալ նյութերը՝
- գիտաժողովի մասնակցության հայտը (կարող եք բեռնել այստեղից),
- թեզիսի տեքստը։
Թեզիսի ձևավորման օրինակին ծանոթանալու համար անցեք այս հղումով:
Գիտաժողովի լավագույն զեկույցները կհրատարակվեն ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուի 2022 թվականի առաջին համարում։
Հոդվածներն ընդունվում են մինչև 2022 թ. հունվարի 30-ը։
Հոդվածի ձևավորման օրինակին ծանոթանալու համար անցեք այս հղումով:
Օգտագորված գրականութան ցանկը տրանսլիտ անելու համար անցնել հետևյալ հղումով:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Հեռակա մասնակիցների համար նախատեսվում է հեռավար միացում (տեխնիկական խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք ուղարկել նաև զեկույցի տեսաձայնագրությունը):
Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
- Թեզիսի ծավալը՝ 3 էջ/ տե՛ս թեզիսի ձևավորման օրինակը/, (ելութի համար յուրաքանչյուր մասնակցի տրվում է 8-10 րոպե),
- Բոլոր թեզիսները պետք է շարված լինեն.
- Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
- Հայերեն՝ Sylfаen, տառաչափ՝ 12
- Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12:
Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցները:
Թեզիսի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովին ընդառաջ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովին (հեռ.՝ +374 97 212396, +374 93 290046)։