Կյանքից հեռացել է Ստեփան Սարգսի Գաբրիելյանը

Ստեփան Գաբրիելյանը ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում` ստանալով ինժեների մասնագիտություն:
1971 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:
1992- 1993 թթ սովորել է Ռուսաստանի Կառավարման Ակադեմիայում(Մոսկվա):
1999 -2016 թթ աշխատել է Ստեփանակերտի Մեսրպ Մաշտոց Համալսարանի միջազգային գիտական կապերի գծով պրոռեկտորի պաշտոնում:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսոր էր:
4 գրքի և 100-ից ավելի հոդվածների հեղինակ էր:
Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմն իր ցավակցություն է հայտնում Գաբրիելյանի ընտանիքին ու հարազատներին: