Կյանքից հեռացել է ՄՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնամեթոդական խորհրդի նախագահ Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը

Կյանքից հեռացել է ՄՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնամեթոդական խորհրդի նախագահ Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը

2020 թվականիի հոկտեմբերի 15-ին երկարատև հիվանդությունից հետո (Covid -19) կյանքից հեռացել է ՄՄՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնամեթոդական խորհրդի նախագահ, գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ, մ.գ.թ. Էլեոնորա Արմենակի Հայրապետյանը:

Էլեոնորա Հայրապետյանը ծնվել է 1947 թ. հուլիսի 6-ին Բաքու քաղաքում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:  Բուհը ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թ.3 հիմնական դպրոցում: Լինելով մեծահասակ ծնողների միակ զավակը՝ ստիպված է եղել վերադառնալ Բաքու: Արցախյան շարժման առաջին օրերին, Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո,  ծնողների խնդրանքով ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ: Աշխատել է Ֆիզմաթ դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ, ԱԳՆ-ում ՝ որպես թարգմանիչ; 90-ականներին եղել է ԱրՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան և ռուսաց և օտար լեզուների ամբիոնի դասախոս: 2017 թվականից աշխատել է Մեսրոպ Մաշտոց Համալսարանում՝ որպես պրոռեկտոր և ուսումնամեթոդական խորհրդի նախագահ:

Սգում ենք մեր սիրելի գործընկերոջ անդառնալի կորուստը:

Կիսվել այս էջով`

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով