ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի առաքելությունն է ուսանողների ու շրջանավարտների մրցունակության բարձրացումը, ծանոթացումը աշխատանքային գործունեությանն ու աշխատաշուկայի պայմաններին, ինչպես նաև շրջանավարտ-բուհ կապի հաստատումն ու ամրապնդումը:

Կարիերայի կենտրոնի նպատակն է նպաստել ուսանողների կարիերայի շարունակական զարգացմանը, համալսարանի և առաջատար ձեռնարկությունների ու գործատուների փոխգործակցությանը, աշխատաշուկայում համալսարանականների մրցունակության բարձրացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`

  • սեմինար-դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում ինքնակենսագրություն կազմելու, գործատուին ճիշտ ներկայանալու, կարիերայի կառուցման և արդի աշխատաշուկային վերաբերող այլ խնդիրների վերաբերյալ,
  • հանդիպումներ գործատուների հետ,
  • կամավորական ծրագրերի իրականացում,
  • շրջանավարտների տվյալների հավաքագրում և պահպանում՝ հետագա մասնագիտական կյանքում օգնելու և բուհ-շրջանավարտ կապը պահելու համար:
  • համագործակցություն պետական և մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ,
  • շրջանավարտներին թափուր աշխատատեղերի և այլ հնարավորությունների մասին տեղեկացում,
  • կարիերայի զարգացմանը նպաստող միջոցառումների, կլոր-սեղան քննարկումների կազմակերպում
  • մասնագիտական կողմորոշման դասընթացների իրականացում
  • լրացուցիչ հմտությունների զարգացմանը միտված դասընթացների կազմակերպում և իրականացում
  • կարիերայի օրեր նախագիծի իրականացում, որտեղ հրավիրյալ մասնագետների միջոցով ուսանողներին և շրջանավարտներին են ներկայացվում աշխատաշուկայի նոր պահանջները։

Կենտրոնի խնդիրներն են՝

  • Մասնագիտական կողմնորոշում
  • Կարիերայի ուղղորդում
  • Մասնագիտական ինքնորոշում
  • Կարիերայի պլանավորում և զարգացում

Կենտրոնը իր գործունեությունը իրականացնում է տարբեր տարիքային փուլում գտնվող ուսանողների հետ, սակայն դրա հիմնական մասը կազմում են՝ առաջին, չորրորդ և մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանողները։

Կենտրոնը իրականացնում է հետևյալ ծառայությունները՝ տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն և կողմնորոշում։ Այս ծառայությունների մատուցման համար էլ կիրառվում են հետևյալ մեթոդները՝

  • Դիտում
  • Փաստաթղթերի և գործունեության արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն
  • Անկետավորում կամ հարցաթերթիկների մեթոդ
  • Հարցազրույց, զրույց
  • Թեստավորում
  • Անկախ բնութագրերի ընդհանրացման մեթոդ

Կարիերայի կենտրոնին կից գործում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, որը զբաղվում է համալսարանի վարկանիշի բարձրացմամբ և տրամադրում է տեղեկատվություն համալսարանի գործունեության վերաբերյալ հանրությանը:

IMG_1486

Շահրամանյան Անուշ

Կարիերայի կենտրոնի ղեկավար
IMG_1366

Շաքարյան Էթերի

Կարիերայի կենտրոնի ադմինիստրատոր
IMG_13971

Սայադյան Դավիթ

Կայքէջի ադմինիստրատոր,
գրաֆիկ դիզայներ
Կիսվել այս էջով`