Կադրային փոփոխություններ ՄՄՀ Ուսանողական խորհրդում

Կադրային փոփոխություններ ՄՄՀ Ուսանողական խորհրդում

Փետրվարի 8-ին կայացել է ՄՄՀ Ուսանողական խորհրդի նիստ, ըստ որի՝

ՄՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ է վերընտրվել տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հրաչ Սայիյանը,

ՄՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ է վերընտրվել հումանիտար ֆակուլտետի «Կովկասագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Էռնա Սողոմոնյանը,

 

 

 

 

ՄՄՀ Ուսանողական խորհրդի հումանիտար ֆակուլտետի նախագահ է ընտրվել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մանանա Ղազարյանը,

ՄՄՀ Ուսանողական խորհրդի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի նախագահ է ընտրվել «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Եսայանը,

 

 

 

ՄՄՀ Ուսանողական խորհրդի քարտուղար-կազմակերպիչ է ընտրվել «Իրավագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Նինա Դանիյելյանը,

ՄՄՀ Ուսանողական խորհրդի սպորտային ղեկավար է ընտրվել «Կովկասագիտություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող՝ Մխիթար Կարապետյանը,

 

 

 

 

 

ՄՄՀ Ուսանողական խորհրդի գեղարվեստական ղեկավար է ընտրվել «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը,

ՄՄՀ Ուսանողական խորհրդի գիտաուսումնական ղեկավար է ընտրվել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սառա Մարգարյանը։

Կիսվել այս էջով`