ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ մասնագիտական կրթության բաժինը Մեսրոպ Մաշտոց Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով իրականացնում է կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի արդյունավետ գործունեություն:

Բաժնի նպատակներն են՝

• կադրերի մասնագիտական գիտելիքների բարձրացումը,
• գործարար որակների կատարելագործումը,
• աշխատանքային նոր գործառույթներ իրականացնելու արդյունավետության կատարելագործումը,
• մասնագետի, հասարակության և աշխատաշուկայի կարիքների բավարարումը:

Հիմնական խնդիրներն են՝

• տարբեր կազմակերպությունների մասնագետների, պետական ծառայողների, գործազուրկ մասնագետների մասնագիտական վերապատրաստումը և որակավորման բարձրացումը,
• շարունակական կրթության ապահովումը և տարածաշրջանային կրթության ընդհանուր համակարգի զարգացումը,
• կրթության համակարգի տեսադաշտում լրացուցիչ մասնագիտական կրթության արդյունավետության և զարգացման հեռանկարների ուսումնասիրությունը,
• աշխատանքային փորձ չունեցող մասնագետների մասնագիտական ադապտացման (հարմարեցում) հարցում օգնության ցուցաբերումը,
• զարգացնել համագործակցությունը տեղական և արտասահմանյան ընկերությունների, հիմնադրամների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գիտաժողովների, համաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների, համալսարանի ունկնդիրների և աշխատակիցների ուսուցման, ստաժավորման, ինչպես նաև՝ համատեղ գիտական գործունեության շրջանակներում,
• լրացուցիչ մասնագիտական կրթության որակի բարելավումը՝ աշխատաշուկայի հեռանկարային ուղղություններին համապատասխան՝ գործատուին կրթական գործընթացում ներգրավելու միջոցով:

 

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`