«ԼՐԱՏՈՒ» ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2006 թվականից համալսարանը հրատարակում է «Գիտական տեղեկագիր» հանդեսը, որը 2007թ. վերանվանվել է «Մեսրոպ Մաշտոց Համալսարանի լրատու» (գիտական հոդվածների ժողովածու): Այն լույս է տեսնում Մեսրոպ Մաշտոց Համալսարանի և Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդների որոշմամբ և ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդգրկվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: Պարբերականն ընդգրկված է նաև 2019թ. գիտական հրատարակությունների ցանկում:

«Լրատու» գիտական հոդվածների պարբերական ժողովածուն ունի մասնագիտական որոշակի ուղղվածություն՝ գրականագիտություն, լեզվաբանություն, լրագրություն, մանկավարժություն և մեթոդիկա, պատմագիտություն և իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, տնտեսագիտություն: Հոդվածներն տպագրվում են 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):

IMG_6545

Վարդանյան Արարատ Վլադիմիրի

պ. գ.թ., դոցենտ, ՄՄՀ-ի պրոֆեսոր, Լրատուի գլխ.խմբագիր

2006թ. լույս է տեսել մեկ համար (խմբագիր՝ ֆիզ.մաթ.գիտ. թեկ., դոցենտ Սյոմա Մարիանյան), 2007-ին երկու համար (խմբագիր՝ բան.գիտ.թեկ., դոցենտ Անահիտ Աթայան): 2008-ից առ այսօր «Լրատուի» խմբագիրն է պատմ. գիտ. թեկ., դոցենտ Արարատ Վարդանյանը: Սկսած 2006 թվականից՝ «Լրատուն» տպագրվում էր կամ «Դիզակ պլյուս», կամ «Լիմուշ» գրահրատարակչություններում և միայն 2008թ. տպագրվել է «Պոլիգրաֆ» հրատարակչությունում: Ներկայումս այն նորից հրատարակվում է Երևանի «Լիմուշ» տպարանում:

2006-2019թթ. ընթացքում «Լրատուի» 21 համարներում տպագրվել են շուրջ 750 հոդված և գրախոսություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Համալսարանի դասախոսներից, ասպիրանտներից բացի՝ Արցախի պետական համալսարանի, ՀՀ և արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Լիտվիայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Հարավային Օսեթիայի Հանրապետության) ուսումնասիրողների հոդվածներն են ընդգրկվել ժողովածուի ցանկում:

ԿԱՐԳ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՐԱՏՈՒ» ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼՐԱՏՈՒ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կիսվել այս էջով`