Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարը

Լույս է տեսել «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշար.Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կայացել է մամուլի ասուլիս

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Մեսրոպ Մաշտոց Համալսարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի լույս ընծայմանը։
 
Մատենաշարը հանդիսանում է ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի, «Մշակութային ժառանգության հանրային խորհուրդ ՀԿ-ի և «Գոլոս Արմենիա» հասարակական քաղաքական անկախ թերթի համատեղ նախագիծը:
 
ՄՄՀ կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովն ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, մշակութային ժառանգության ոչնչացմանը. մի շարք եկեղեցիների, խաչքարերի և հուշարձանների նկատմամբ վանդալիզմին և սրբապղծմանը:
 
««Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» մատենաշարի ստեղծման գաղափարը մինչ պատերազմն էր առաջացել: Մատենաշարի հրապարակման նպատակն է տարբեր լեզուներով հանրահռչակելու մեր պատմամշակութային ժառանգությունը:
 
Մշակութային ժառանգության վրա ենք շեշտ դնում, քանի որ այդ խնդիրը օրակարգային է: Անդրադարձ ենք կատարել մշակութային կոթողների ոչնչացմանը, ինչի մասին միանշանակ պետք է տեղյակ լինի միջազգային հանրությունը: Թուրք-ադրբեջանական հրոսակներն ամեն ինչ անում են ոչնչացնելու հայկական մշակութային ժառանգությունը: Այդ ուղղությամբ մենք ունենք բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու պղծումը: Թշնամին բազմիցս թիրախավորել է Մարտունու Մոնթե Մելքոնյանի հուշարձանը:
 
Հավաքագրել ենք մի շարք փաստեր, որոնք վերաբերվում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող գերեզմանների քանդմանը: Այս անմարդկային արարքները ևս մեկ անգամ փաստում են, որ թշնամին իր ձեռագիրը չի փոխել և շարունակում է վարել իր ցեղասպան քաղաքականությունը: Նման մատենաշարարի շնորհիվ կփորձենք բարձրաձայնել Ադրբեջանի անմարդկային քայլերը և լուծման ուղիներ փնտրել»,- մասնավորապես ասել է Հովիկ Ավանեսովը:
 
Ասուլիսի երկրորդ հատվածում Հ. Ավանեսովը պատասխանել է լրագրողների հարցերին:
 
#ՄեսրոպՄաշտոցՀամալսարանի մամուլի ծառայություն
Կիսվել այս էջով`