Ի հերքումն

Ի հերքումն

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի հասցեին՝ Մ.Եգանյանի նախագահի 100-օրվան նվիրված մամլո ասուլիսի ընթացքում հնչեցված մեղադրանքներին, այն մասին, որ իր և իր ընտանիքի, մասնավորապես քրոջ նկատմամբ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը հետապնդումներ է իրականացրել: 

Հայտնում ենք, որ Մ.Եգանյանի և իր ընտանիքի, մասնավորապես քրոջ նկատմամբ Մեսրոպ Մաշտոց Համալսարանը երբեք հետապնդում չի կատարել:

Մ.Եգանյանի կողմից հնչեցված անհիմն հետապնդումների և մեղադրանքների վերաբերյալ կան իրավապահ մարմինների տված համապատասխան գնահատականներ:

Ինչ վերաբերում է նրա քրոջ նկատմամբ հետապնդումներին, նշենք, որ համաձայն 08 մայիսի 2019 թ. Հ54/ուս ՄՄՀ հրամանի, վերջինս հեռացվել է ուսանողության շարքերից՝ ֆինանսական և ուսումնական պարտքեր ունենալու պատճառով, ընդ որում հեռացումը կատարվել է Մ.Եգանյանի ընտանիքի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում աշխատելու օրոք:

Ի դեպ, վերը նշված հրամանի համաձայն, Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ուսանողության շարքերից հեռացվել են թվով ևս 18 ուսանող:

Կիսվել այս էջով`