ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՄՄՀ Իրավագիտության ամբիոնը ստեղծվել է 2003թ. պատմության և իրավագիտության ամբիոնների
վերակազմավորման արդյունքում:

Ստեղծման օրից ամբիոնի վարիչ է եղել ՄՄՀ դոցենտ Ա. Ն. Հարությունյանը:

2006-ից մինչև 2018թթ. ամբիոնը ղեկավարել է պրակտիկ փաստաբան, Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, Դնեպրոպետրովսկի շրջանի (Ուկրաինա)
փաստաբանների խորհրդի անդամ՝ Մ.Ռ. Ղահրամանյանը

2019թ. մարտից ամբիոնը ղեկավարում է ի.գ.թ., դոցենտ Ս.Գ. Պետիկյանը

Իրավագիտության ամբիոնի գլխավոր խնդիրներն են՝

  • Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնամեթոդական գործունեության բարելավում
  • Ուսուցման տեխնոլոգիաների բարելավում ուսանողների անհատական ստեղծագործական ներուժի և նրանց հնարավորությունների զարգացման նպատակով
  • Իրավաբանական կարգուկանոնի իրականացման ապահովում հանրային և մասնավոր իրավունքի ոլորտում
  • Իրավունքի տարբեր ճյուղերի ոլորտում գիտական հետազոտությունների անցկացում
  • Ուսանողների ներգրավում հանրային և մասնավոր իրավունքի ոլորտի գիտահետազոտական գործունեության մեջ:

Ամբիոնը համարվում է թողարկող և իրականացնում է ընդհանուր ուղղության բակալավրի կրթական ծրագրեր, ինչպես նաև մագիստրատուրայի ծրագիր՝ «Սահմանադրական իրավունք: Պետության և իրավունքի տեսություն» «Քրեական իրավունք և քրեական դատավարություն», մագիստրանտների գիտական ղեկավարում, մագիստրոսական ատենախոսությունների պատրաստում, շրջանավարտների վերջնական պետական հավաստագրումների անցկացում:

Իրավաբանների ուսուցման կազմակերպումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է քրեագիտության լաբորատորիա: Պլանավորվում է ստեղծել դատական նիստերի դահլիճ:

ՄՄՀ Իրավագիտության ամբիոնը արդյունավետ համագործակցում է ինչպես տեղի, այնպես էլ ԱՊՀ երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ: Ֆակուլտետի ուսանողները անց են կացնում իրենց արտադրական փորձուսուցումը դատարաններում, Արդարադատությունում, և ներքին գործերի նախարարությունում:

Պետիկյան Սիրանուշ Գառնիկի

Ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ

Ամբիոնի դասախոսները

ԱԱՀ Գիտական աստիճանը, պաշտոնը, կոչումը
Պետիկյան Սիրանուշ Գառնիկի
ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտ
Հարությունյան Ավետիո Համլետի
ի.գ.թ., դոցենտ
Դանիելյան Արարատ Աշոտի
ի.գ.թ., ասիստենտ
Դավթյան Յանա Արկադիի
ասիստենտ
Տերտերյան Ռիտա Սամվելի
ասիստենտ
Ղահրամանյան Միրա Ռոբերտի
ասիստենտ
Ալթունյան Օլյա Ռաֆիկի
ասիստենտ
Բաղդասարյան Ինգա Ռոբերտի
ասիստենտ
Միրզոյան Վիգեն Վլադիմիրի
ասիստենտ
Գրիգորյան Հասմիկ Համոյի
ասիստենտ
Ղահրամանյան Ջիվան Ալեքսեյի
դասախոս
Երիցյան Ռոման Արթուրի
դասախոս
Հայրապետյան Անահիտ Սամվելի
դասախոս
Գրիգորյան Մարիամ Արայիկի
դասախոս
Գրիգորյան Նելսոն Գարիի
դասախոս
Ղահրամանյան Վահրամ
դասախոս
Մխիթարյան Էլինա Մանվելի
դասախոս
Մխիթարյան Մարիամ Մանվելի
դասախոս
Ներսիսյան Լուիզա Վաչագանի
դասախոս
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կիսվել այս էջով`