«Իսլամի պատմություն, իսլամականության արդի դրսևորումները» թեմայով դասախոսություններ ՄՄՀ

«Իսլամի պատմություն, իսլամականության արդի դրսևորումները» թեմայով դասախոսություններ ՄՄՀ

Սեպտեմբերի 11-13-ը Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտություն բաժնում եռօրյա դասախոսությամբ հանդես է եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:

Դասախոսության թեման էր  «Իսլամի պատմություն, իսլամականության արդի դրսևորումները» : Թեմայի շրջանակներում բանախոսը անդրադարձել է  հետևյալ ուղղություններին.

  • Իսլամի ձևավորումը, զարգացման պատմությունը,
  • Իսլամի սուննի և շիա ուղությունները,
  • Ղուրանում և հադիսներում «ջիհադ» հասկացության հիշատակումները, «ջիհադի» հայեցակարգը 10-17-րդ դարերում և 18-20-րդ դարերում, 
  • «Ալ-Կաիդա»-յի ձևավորումն ու ջիհադական պայքարը, ծայրահեղ արմատականության  «ջիհադի» հայեցակարգի գործնականացումը  արդի փուլում,
  • Ծայրահեղ իսլամական արմատականությունը որպես տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործոն,
  • Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմաքաղաքական  գործընթացները արդի փուլում

Թեմայի շրջանակներում ընթացել է ակտիվ քննարկումներ, ուսանողները  ցուցաբերել են  հետաքրքրվածություն նշված հիմնահարցերի  ուսումնասիրության գործում:

 

Կիսվել այս էջով`